ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայրենասիրությունը սկսվում է դպրոցից

Մայիսի 21, 2019
Դպրոցական անցուդարձ

Կապանի N 13 հիմնական դպրոցում մեծ ուշադրություն են դարձնում մատաղ սերնդի հայեցի դաստիարակությանը։ Iբ դասարանի դասվար Ռոզա Թևանյանը անցկացրեց արիության, ոգեկոչման դաս բաց երկնքի տակ: Իրենց գեղեցիկ բանաստեղծություններով, կատարումներով հանդես եկան կրթօջախի սաները։

Հզոր, ուժեղ, ամուր պետություն ունենալու համար անչափ կարևոր է վաղվա քաղաքացիներին ռազմահայրենասիրական ոգով կրթելն ու դաստիարակելը։ 

Նման միջոցառումները հոգևոր նշանակություն ունեն և պետք է հաճախակի լինեն։ Սա միայն հայրենասիրական պարտք չէ, լույսի աղբյուր է, որ աշակերտների մեջ կարթնացնի սեր, բարություն, հոգածություն հայրենի հողի հանդեպ, վառ կպահի հայրենասիրական շունչն ու ոգին:

Միջոցառման ավարտին բակում կազմակերպվեց կավճանկարչություն,որտեղ աշակերտները ներկայացրին Հայաստան աշխարհն իրենց պատկերացմամբ:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան