ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Պոեզիան՝ աշխարհին նայող բաց պատուհան. ասմունքի մրցույթ պարսկերենով

Մայիսի 23, 2019
Դպրոցական անցուդարձ

Կյանքը գերհագեցած է բազմաշերտ դժվարություններով, և դրանից առաջացած լարվածությունը մեղմելու համար հրաշալի միջոց է պոեզիան. այն կարելի է հոգու սպեղանի համարել: Առօրյա անցուդարձում մի քանի կաթիլ մեղմություն ու հոգու ճախրանք ապահովեցին մեր դպրոցի պարսկերենի խմբակի սաները մայիսի 16-ին՝ համակարգչային սրահում: Աշխատանքները կազմակերպել էր պարսկերենի մասնագետ Օ. Բաբայանը:

Աբովյանի Ա. Վանոյանի անվ. թիվ 6 ավագ դպրոցը հյուրընկալել էր Իրանի դեսպանատան աշխատակիցների, պարսկերենի մասնագետների, ովքեր էլ համալրեցին ժյուրիի կազմը:Մեր սաները ցուցադրեցին պարսկերենի իրենց իմացությունը, հանդես եկան ասմունքային  և երաժշտական համարներով՝ արժանանալով հյուրերի հիացմունքին:Մրցույթի հաջորդ փուլ անցան 10-րդ և 11-րդ հումանիտար հոսքերի սաներ Լիլիթ Ստեփանյանը, Ալիսա Արզումանյանը, Գայանե Գեղամյանը և Նելլի Մարգարյանը:      

Շնորհակալություն մասնակիցներին և կազմակերպիչներին:

Դպրոցի տնօրինություն