ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մրցույթ-վիկտորինա

Մայիսի 24, 2019
Դպրոցական անցուդարձ

Մայիսի 20-ին Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի ուսուցչուհի Ալլա Իսահակյանը կազմակերպել էր մրցույթ-վիկտորինա  «Ես և շրջակա աշխարհը» առարկայից: Մրցում էին 4-րդ դասարանցիները: Յուրաքանչյուր թիմ ուներ իր կարգախոսը և անվանումը՝  «Կողմնացույց», «Ոսկե  գիտելիք», «Մտքերի շտեմարան» և «Անպարտելիներ»: Թիմի ավագը ընտրում էր 1-15 թվերից մեկը և էկրանին հայտնվում էր հարցը: 60 վայրկյանի ընթացքում երեխաները փորձում էին գտնել ճիշտ  պատասխանը և վաստակել ցանկալի 1 միավորը: Սկսվեց անզիջում պայքար, բոլորը ակտիվորեն մասնակցում էին խաղին, լրացնում իրար, օգնություն ստանում համադասարանցիներից: Ու թեև  գրեթե հավասար պայքար էր ընթանում, մեկ միավորի առավելությամբ հաղթեց 4բ  դասարանը, որի թիմը կրում էր «Ոսկե  գիտելիք» անվանումը: Նրանք մի անգամ ևս հաստատեցին՝ գիտելիքը այն ոսկե բանալին է, որ բացում է բոլոր փակ դռները, հնարավորություն տալիս իրականացնելու ամենաանհավանական թվացող երազանքները: