ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ծափահարեք ձեր ուսուցիչներին.ԿԳ նախարարը՝ շրջանավարտներին

Մայիսի 24, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Արմավիրի մարզի Վաղարշապատի  Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցում ներկա է գտնվել «Վերջին դաս» միջոցառմանը, որի ընթացքում հանդես է եկել շնորհավորական  ուղերձով.

  «Վստահ եմ, որ այս օրը շատերդ եք հիշելու, որովհետև  ավարտվում է ձեր կյանքի պատանեկության փուլը և սկսվում է մեկ այլ կարևոր փուլ: Ուզում եմ բոլորին հաջողություն  մաղթել և վստահություն հայտնել, որ դպրոցն ավարտելուց հետո կրթություն և նոր գիտելիքներ ստանալու ձեր ցանկությունը չի ավարտվի: Հատկապես արդի տեխնոլոգիաների ժամանակաշրջանում, երբ  աշխարհն ու տարածությունը փոքրացել են, ժամանակը` արագացել, կրթությունն ու գիտելիքն արագ հնանում են: Ուստի, դուք պետք է պատրաստակամ լինեք ձեր գիտելիքներն անընդհատ նորացնելու, վերափոխելու և վերափոխվելու»,- շրջանավարտներին ուղղված խոսքում ասել է ԿԳ նախարարը:

Արայիկ Հարությունյանը նաև նշել է, որ դպրոցի ընտրությունը պատահական չէ. Վաղարշապատի Մ. Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցի տնօրենն անցյալ տարի ճանաչվել էր հանրապետության լավագույն տնօրեն,  ուստի,  հետաքրքիր էր տեսնել  աշակերտական և մանկավարժական թիմերին, որոնք աջակցել են նրան հասնել նման արդյունքի.

«Վստահաբար կարող եմ ասել, որ առանց հզոր թիմի որևէ հաջողության հասնել հնարավոր չէ: Ծափահարե՛ք ձեր ուսուցիչներին ձեր հաջողությունների համար, սիրելի շրջանավարտներ, որովհետև նրանք այդ կարևոր գործում իրենց մասնաբաժինն ունեն»,-  ընդգծել է նախարարը:

Բացի այդ՝ Արայիկ Հարությունյանը դպրոց էր եկել լավ լուրով.  վթարային վիճակում գտնվող դպրոցի շենքն ընդգրկվել է «Կրթության բարելավում» վարկային ծրագրով հիմնանորոգվող դպրոցների ցանկում: Նախարարը հույս է հայտնել, որ շենքային պայմանների բարելավումից հետո կրթական ձեռքբերումներն ու արդյունքները կկրկնպատակվեն:    

Նշենք, որ Վաղարշապատի Մ.Գորկու անվան թիվ 5 ավագ դպրոցն ունի 280 աշակերտ, որոնցից 50-ը` շրջանավարտ: «Վերջին դաս» միջոցառման ժամանակ տնօրեն Գայանե Սաֆարյանը հանրապետական առարկայական օլիմպիադաներում և ուսումնական գործընթացում բարձր արդյունքներ ցուցաբերած աշակերտներին հանձնել է պատվոգրեր:

Շրջանավարտներին շնորհավորել է նաև Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության և գիտության նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)