ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Վերջին դասը

Մայիսի 27, 2019
Դպրոցական անցուդարձ

Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցում տոն էր` «Վերջին դասը», տոն, որ յուրաքանչյուր մարդու կյանքում անմոռանալի հիշողություններ է թողնում: Դպրոցին հրաժեշտ էին տալիս իններորդցիները: Նրանց հոգում հիմա գարուն է, ամեն ինչ ներկված է ծիածանի պայծառ գույներով, այսօր ամեն ինչ թվում է պարզ, ամեն արգելք` հաղթահարելի, որովհետև նրանք այսօր հրաժեշտ են տալիս դպրոցին: Դպրոցի զանգն էլ կարծես նրանց պես խենթացել է: Մի քիչ հուզված, մի քիչ շփոթված, բայց ուրախ ու զվարթ տրամադրությամբ նրանք վերհիշեցին իրենց առաջին սեպտեմբերի մեկը, առաջին ուսուցչին, առաջին փախուստը դասից... Երգը, պարը, ծիծաղը թևածում էին դպրոցի գեղեցիկ դահլիճում: