ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հասուն ճանապարհի մեկնարկ

Մայիսի 27, 2019
Դպրոցական անցուդարձ

Կապանի N13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ «Վերջին զանգ . վերջին դաս» խորագրով միջոցառում ,որին մասնակցում էին IXա, բ, գ դասարանի աշակերտները:/Դասղեկներ Սերգեյ Մինասյան, Լարիսա Ղազարյան, Գայանե Պատվականյան/
Այսօր յուրաքանչյուրի կենսագրության մեջ լինելու են այսպիսի բազմաթիվ էջեր` նոր նվաճումների դրվագներով լի: Նրանք շատ իղձեր ու ձգտումներ ունեն: Շատերն արդեն ընտրել են իրենց կյանքի ուղին, մյուսներն էլ կանգնած են այդ կարեւոր ընտրության առջև: 
Համոզված ենք, որ այսօրվա շրջանավարտներին է վիճակված դառնալու մեր երիտասարդ ժողովրդավարության զարգացման շարժիչ ուժը: Դրա համար պետք է լինեն Հայաստանի Հանրապետության հպարտ ու արժանավոր քաղաքացի, զարգացած ու բանիմաց անձ, բարձրորակ մասնագետ և պարզապես լավ մարդ: 
Ինչպես նշեց դպրոցի տնօրեն Զավեն Ստեփանյանը. «Դուք հրաժեշտ եք տալիս ձեր կյանքի առաջին՝ մանկական ու պատանեկան փուլին ու մտնում որպես անհատ, որպես մարդ, որպես քաղաքացի կազմավորվելու, ինքնուրույն քայլելու, ինքնահաստատվելու կարևորագույն փուլը։ Ձեզ հաջողություններ ենք մաղթում թվարկված բոլոր ասպարեզներում։Մենք ուրախանալու ենք ձեր հաջողություններով ու հպարտանալու ենք ձեր նվաճած բարձունքներով»: 
Վերջին զանգի արարողությանը ներկա էին նաև N զորամասի սպա, ավագ լեյտենանտ Արթուր Կարպովը, ով շնորհավորեց և հորդորեց երբեք չկորցնել կապը միմյանց և հարազատ կրթօջախի հետ, մաղթեց նորանոր նվաճումներ, հաջողություններ, վերելքի բազում ուղիներ, իսկ ամենագլխավորը՝ որպեսզի յուրանքանչյուրը, անկախ ընտրած մասնագիտությունից, դառնա հայրենիքին արժանի ու նվիրյալ քաղաքացի:
Շնորհավորում ենք բոլոր ծնողներին , ուսուցիչներին տոնական օրվա կապակցությամբ ՝ մաղթում ենք երջանկություն և ամենայն բարիք: Թող հաջողությունն ուղեկից լինի ձեր բոլոր բարի գործերում: 

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)