ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կիևում տեղի է ունեցել ԿԳՆ-ն և ԵԱՀԿ-ի կրթական ծրագրերի համատեղ խորհրդակցությունը` հայ ներկայացուցիչների մասնակցությամբ

Մայիսի 31, 2019
Սփյուռքի լրատու

Մայիսի 28-29-ը Կիևում տեղի ունեցավ հանդիպում «Ուկրաինայի ազգային համայնքների կրթական իրավունքների և հնարավորությունների վերաբերյալ իշխանությունների հետ շփում և երկխոսություն» թեմայով: Միջոցառմանը մասնակցում էին Ուկրաինայի բնիկ ժողովրդների, ազգային փոքրամասնությունների հասարակական միավորումների Խորհրդի անդամները, Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության ու ԵԱՀԿ-ի Ուկրաինայի նախագծերի համակարգողի ներկայացուցիչ - դեսպան Հենրիխ Վիլդսենը՝ Դանիայից: Հանդիպմանը մասնակցում էին Ուկրաինայի կրթության և գիտության նախարարության ազգային փոքրամասնությունների հասարակական միավորումների ներկայացուցիչների Խորհրդի անդամներ Երվանդ Դանիելյանը և Ռուզաննա Մարտիրոսյանը: Քննարկվել է «Ուկրաինայի ազգային փոքրամասնությունների կրթական և լեզվական կարիքների նորմատիվ ու նյութական ապահովումը՝ կրթական բարեփոխումների համատեքստում» թեման: