Եթե բեմում միաժամանակ տեսնեք հայկական գույներով կտավ, դիտեք «Մկների ժողովը» ներկայացումը, լսեք հայ մեծերի բանաստեղծություններն ու , վերջապես, հայի աչքերով մանուկներ տեսնեք, ուրեմն ,բարի գալուստ, դուք Տյումենի հայկական մշակույթի կենտրոնում եք։
Մշակույթի կենտրոնի սաներն ամբողջ ուսումնական տարվա ընթացքում ձեռք բերած գիտելիքներով զինված` պատրաստ են գրավել աշխարհը․․․
Իսկ մինչ այդ հաշվետու միջոցառումն է։
Մայիսի 26 -ին մշակույթի կենտրոնը ամփոփեց 2018-2019 ուսումնական տարվա արդյունքները: Աշակերտները լարված ու հուզված էին. մեկ տարվա ընթացքում իրենց սովորածը պետք է ներկայացնեին ծնողներին, հանդիսատեսին:
Միջոցառումը սկսվեց դպրոցի տնօրեն Ռ․ Դանիելյանի ելույթով, ով շնորհավորեց աշակերտներին և ուսուցիչներին ուսումնական տարին բարեհաջող ավարտելու կապակցությամբ, իր երախտագիտությունը հայտնեց այն միջոցառումների համար, որ ներկայացվել է ամբողջ տարվա ընթացքում։
Միջոցառման առաջին մասում կրտսեր խմբի սաները, գարնան ծաղիկներ դարձած, Հող մայրիկի ու Արև հայրիկի հետ ջերմ ողջույններ հղեցին հանդիսատեսին՝ մեղմ երաժշտության ներքո ցուցադրելով իրենց հմայքն ու գարնան զարթոնքը:
Երկրորդ հատվածում ներկայացրին իրենց մանկության զարմանահրաշ մոլորակը`լի անհուն ջերմությամբ ու հոգատարությամբ: Այստեղ ձեռք են բերել նոր ընկերներ և ապրում են հաշտ ու համերաշխ, շփվում հայերեն լեզվով։ Նրանց համար, ովքեր առաջին տարին էին հաճախում մշակույթի կենտրոն, անցած ամիսները նշանավորվեցին նոր ծանոթություններով և ձեռքբերումնորով, և որ ամենակարևորն է, որդեգրեցին մեսրոպյան տառերը։
Միջոցառման վերջին մասը նվիրված էր մայիսյան հաղթանակներին և Հայոց պետականության վերականգնման 101-րդ տարեդարձին։ Ավագ խմբի սաները հայրենիքի նկատմամբ ունեցած սերը ներկայացրին բանաստեղծությունների, երգերի, պարերի միջոցով։ Միջոցառումն ուղեկցվում էր դպրոցի մանկական երգչախմբի և «Նաիրի» պարի համույթի գեղեցիկ կատարումներով։
Անմասն չմնացին նաև թատերական ու նկարչության խմբերի սաները։
«Մկների ժողովը» ներկայացումը մեծ բավականություն պատճառեց ներկաներին։ Նկարչական խմբի անդամ Արթուրը միջոցառման ամբողջ ընթացքում նկարում էր «Հայաստանի գարունը» թեմայով կտավ, որը արժանացավ բարձր գնահատականի հանդիսատեսի կողմից:
Փոքրիկ գիտունիկների ուսումնական ծրագրում ավելացել էր նաև անգլերենը։ նրանք ևս ցուցադրեցին մեկ տարվա ընթացքում ձեռք բերած գիտելիքները: Հայ փոքրիկները ոչ միայն հայերեն, այլև օտար լեզվով սահուն արտասանեցին բանաստեղծություններ, երգեցին մանկական երգեր։
Ներկաները երկար կհիշեն այդ օրվա միջոցառումը, Հայաստանին բնորոշ բոլոր խորհրդանիշերով զարդարված տոնական դահլիճը, հայ մանուկների հայրենաշունչ ելույթները։ Այն ուսանելի միջոցառում էր և տպավորիչ ազդեցություն թողեց ինչպես աշակերտների, այնպես էլ ուսուցիչների ու ծնողների վրա:
Համայնքի նախագահ Ա․ Հովեյանը դպրոցի ուսումնական տարին համարեց որպես հաջողված տարի։ Բարձր գնահատեց դպրոցի տնօրենի և ուսուցիչների մեկ տարվա գործունեությունը: Նշեց, որ համայնքի հիմնական նպատակն ու խնդիրն է` պահպանել հայ դարավոր մշակութային արժեքները և ազգային ինքնատիպությունը: Դպրոցի առաքելությունն է՝ մայրենի լեզուն, հայկական մշակույթն ու պատմությունը սերունդներին փոխանցելը, նրանց հայեցի դաստիարակելը։ Հայրենիքից հեռու բնակվող հայի համար փոքր հայրենիք է հայկական դպրոցը և հայկական եկեղեցին, որի կառուցումը ընթացքի մեջ է ։
Բոլոր ուսուցիչներին հանձնվեցին դիպլոմներ և ծաղիկներ:
Ալվան Պողոսյան
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ