ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ընտանիք» կենտրոն. մասնակցություն «Հոգևոր երգերի մարզային 6-րդ փառատոն»-ին

Հունիսի 6, 2019
Լուրեր կազմակերպություններից

Մայիսի 30-ին ՀՀ ԿԳՆ «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երգարվեստի խմբակի սաները Հառիճի վանական համալիրում մասնակցեցին «Հոգևոր երգերի մարզային 6-րդ փառատոն»-ին՝ նվիրված Կոմիտաս Վարդապետի 150-ամյակին:

ՀՀ Շիրակի մարզպետարանի և Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  նախաձեռնությամբ կազմակերպված փառատոնին մասնակցում էին Երևանից հրավիրված, մարզի երաժշտական և արվեստի դպրոցների մանկական երգչախմբերը, հայ առաքելական եկեղեցու սարկավագները և երգեցիկ խմբերը, ինչպես նաև անհատ կատարողներ:

Միջոցառմանը ներկա էին մարզային իշխանությունը, կրթամշակութային հաստատությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ:

Մասնակիցները եկեղեցու բակում ներկաների հետ միասին նախ սովորեցին և ապա կատարեցին 3 շարականներ՝ Կոմիտասի «Հայր մեր», «Սուրբ Աստված» և «Քրիոստոս ի մեջ մեր հայտնեցավ»: Միջոցառման 2-րդ մասում մասնակից խմբերը եկեղեցում ներկայացրին հոգևոր երգեր, մեղեդիներ, տաղեր և գանձեր: «Ընտանիք» կենտրոնի սաները ներկաներին մատուցեցին «Գովեա Երուսաղեմ Զտեր» և «Այսօր ցնծան» շարականները՝ արժանանալով բարձր գնահատանքի:

Միջոցառման ավարտին երգչախմբի ղեկավարները ստացան վկայագրեր:

Ա. Թանաշեան

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…