Հայաստանի Հանրապետությունը և սփյուռքահայությունն այս տարի մեծ շուքով նշում են հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 150-ամյակը: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ընտանիք» մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը ևս անմասն չմնաց Ամենայն հայոց բանաստեղծի հոբելյանական ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպումից: Հունիսի 18-ին «Ընտանիք» կենտրոնում ամփոփվեց դեռևս փետրվար ամսից մեկնարկված «Կախարդական գրչի վարպետը» խորագրով միջոցառումների շարքը:
Ծրագրի նպատակն էր ներկայացնել տաղանդավոր Ամենայն Հայոց բանաստեղծի ստեղծագործական ուղին, ավանդած գրական ու մշակութային ժառանգությունը, արժևորել Թումանյանի անմահ ստեղծագործությունները և նրա խոհափիլիսոփայական խրատներով սաների մեջ դաստիարակել բարություն, աշխատասիրություն, ընկերասիրություն, մրցույթի միջոցով զարգացնել սանե րի ստեղծագործական միտքը, բացահայտել շնորհալիներին:
Բանաստեղծի ծննդյան հոբելյանի կապակցությամբ «Ընտանիք» կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպվեցին և իրականացվեցին տարաբնույթ միջոցառումներ՝ գրքահավաք, ստեղծագործական մրցույթ, բաց դասեր, Հովհ. Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված ֆիլմերի, մուլտֆիլմերի դիտումներ, քննարկումներ կենտրոնի տարբեր տարիքային խմբերի հետ, թատերական բեմականացումներ «Անուշ» պոեմից, «Գիքորը» պատմվածքից, «Ձախորդ Փանոսը» հեքիաթից, թումանյանական թեմաներով ռադիոհաղորդումներ, վարպետաց դասեր Շիրակի մարզի Աշոցք, Ղազանչի, Բավրա, Մեծ Սեպասար, Զույգաղբյուր համայնքներում, այցելություն Թբիլիսի՝ «Հովհաննես Թումանյանի տուն» գիտական, մշակութային կենտրոն, Խոջիվանքի պանթեոն, Սբ. Գևորգ եկեղեցի, «Կովկասի տուն» մշակութային կենտրոն, «Վերնատուն» գրական ակումբ-խմբավորման գործունեության վայր, «Հայարտուն» կրթամշակութային և երիտասարդության կենտրոն, կիրառական արվեստի ստեղծագործական աշխատանքների ցուցադրություն և գեղարվեստական միջոցառումներ:
Եզրափակիչ միջոցառմանը ներկա էին Շիրակի մարզի տարբեր կրթական հաստատությունների մանկավարժներ, արվեստագետներ, ծնողներ, ստեղծագործող պատանիներ:
Ներկաները ստեղծագործական մրցույթին ներկայացված և մասնագիտական հանձնախմբի կողմից գնահատված մրցանակային և խրախուսանքի արժանացած թեմատիկ աշխատանքների ցուցադրությունը, սաների գեղարվեստական ելույթները դիտելուց հետո, մասնակից եղան պարգևատրման հանդիսավոր արարողությանը:
«Ընտանիք» կենտրոնի տնօրեն Արթուր Մինասյանն, ամփոփելով կենտրոնի կողմից իրականացված միջոցառումների շարքը, շնորհակալություն հայտնեց ծրագրի շրջանակում կենտրոնի հետ համագործակցած հաստատությունների տնօրեններին, մանկավարժներին և նրանց հանձնեց շնորհակալագրեր: Պատվոգրերով և մեդալներով պարգևատրվեցին նկարչական, դեկորատիվ-կիրառակական արվեստի, ռադիոէլեկտրոնիկայի, սահիկահանդեսի մրցույթներում տարբեր տարիքային խմբերում մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցները: Տրվեցին նաև խրախուսական պատվոգրեր՝ մտքի յուրօրինակ մոտեցման համար:
Հարկ է նշել, որ ստեղծագործական մրցույթին աշխատանքներ էին ներկայացվել Շիրակի մարզի Մեծ Սեպասար, Ախուրիկ, Ջրաձոր համայնքներից, Գյումրու հանրակրթական դպրոցներից և կրթամշակութային հասատատություններից:
Նշենք նաև, որ ստեղծագործական մրցույթի մրցանակակիրները որպես խրախուսանք, հունիսի 24-ին կայցելեն Դսեղ՝ Հ. Թումանյանի տուն թանգարան և Սանահինի վանական համալիր:
Հ.Սարգսյան
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ