ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԵՄ Թումո համալիրը համագործակցում է ֆրանսիական Դպրոց 42-ի հետ

Հունիսի 20, 2019
ՏՀՏ նորություններ

ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրը հայտարարում է, որ Հայաստանը միանում է ծրագրավորման ֆրանսիական առաջատար ուսումնական կենտրոնի` 42-ի ցանցին, որում արդեն ընդգրկված է 20 դպրոց: «42 Երևան»-ը տեղակայվելու է Երևանում Թումո կենտրոնի հարևանությամբ և գործելու է որպես ԵՄ Թումո ինժեներական և կիրառական գիտությունների համալիրի նախագծերից մեկը:

42-ը ծրագրավորման առաջատար կենտրոն է, որը հիմնադրել է ֆրանսիացի հայտնի բիզնեսմեն Քսավյե Նյելը 2013 թվականին: Ուսումնական կենտրոնի նպատակն է կրթել ապագայի լավագույն ծրագրավորողներին ու հիմք ստեղծել նրանց հաջողակ ապագայի համար: Այս համագործակցության շնորհիվ ԵՄ Թումո համալիրը կլրացնի Հայաստանում բարձր որակավորման ծրագրավորողների անհրաժեշտ թիվը` զարկ տալով տեղեկատվական տեխնոլոգիաների և ստարտափների ոլորտին: 18 տարեկանից բարձր յուրաքանչյուր ոք հնարավորություն կստանա անվճար ձեռք բերել ծրագրավորման ամենանորարական հմտություններ իր համալսարանական կրթությունը լրացնելու կամ նոր մասնագիտություն սերտելու համար, ինչպես նաև ավագ դպրոցն ավարտելուց հետո:

42 Երևանը ձգտելու է ներգրավել կանանց և ուսանողների Հայաստանի մարզերից, որոնց ապահովելու է կացարանով, և այլ անհրաժեշտ ենթակառուցվածքներով ուսման ընթացքում: Դպրոցը կընդունի տարեկան մինչև 150 ուսանողի մինչև 2 տարի տևողությամբ կրթական փուլի համար: Հայաստանում բացվող կենտրոնը կլինի միակը տարածաշրջանում և տեղ կգտնի 42-ի ցանցում ընդգրկված Ֆրանսիայի, Ճապոնիայի, Բելգիայի, Ֆինլանդիայի, Կոլումբիայի, Իսպանիայի, Կանադայի, Նիդերլանդների, Մարոկկոյի, Ռուսաստանի, Բրազիլիայի և Ինդոնեզիայի կենտրոնների շարքում:

42-ի մանկավարժական նորարարության հիմքում է «ընկերը` ընկերոջը» մեթոդը: Ուսանողները սովորում են առանց ուսուցիչների կամ դասընթացների, և կիրառական նախագծերի միջոցով ինքնուրույն են տնօրինում իրենց ուսումը: Հաջողելու համար ուսանողները հիմնվում են խմբի պատրաստվածության, գիտելիքի ակտիվ փոխանակման ու իրար օգնելու վրա: ՏՏ մասնագիտական ոլորտի պես, կրթական այս մոդելը հիմնված է կոլեկտիվ մտքի վրա և խթանում է ինքնակրթությունը, փորձարարությունն ու քննադատական մտածողությունը:

ԵՄ Թումո համալիրը Թումո ստեղաղծարար տեխնոլոգիաների կենտրոնի և Եվրոպական միության նախաձեռնությունն է: Այն բազմապրոֆիլ համալիր է, որը միավորում է համալսարաններն ու բիզնեսը` խթանելով նորարարությունն ու ձեռնարկատիրությունը և կապեր ստեղծելով ուսանողների, հետազոտողների և ՏՏ ընկերությունների, ինչպես նաև նրանց միջազգային գործընկերների միջև: Այն ներառելու է կրթության, վերապատրաստման և ձեռնարկատիրության համար նախատեսված հարմարություններ:

Ավելին` www.convergence.center

Նյութի աղբյուրը. Թումո

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…