ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Արևիկ Անափիոսյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) փորձագետներին

Հունիսի 25, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր ընդունել է ԱՄՆ ՄԶԳ (USAID) փորձագետների խմբին: 
Մասնագետների խումբը հունիսի 17-30-ը գտնվում է մեր երկրում` Հայաստանի զարգացման հարցերով համագործակցության նոր ռազմավարության մշակման և տնտեսության ներառական աճի հետ կապված գնահատում կատարելու նպատակով: Գնահատումը  կատարում են ԱՄՆ ՄԶԳ-ի և Integra Government Services International LLC ընկերության մասնագետները, որոնք Հայաստանում հանդիպումներ  են ունեցել  Կառավարության, տարբեր նախարարությունների, ինչպես նաև մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կրթություն-աշխատաշուկա կապի զարգացումը` այն դիտարկելով տնտեսական աճի ներառականությանը նպաստող գործոն: Փոխնախարարը ներրկայացրել է կթության ոլորտում իրականացվող բարափոխումները, որոնք նպատակ ունեն բարելավել մասնագիտական կրթության որակը ինչպես նախնական /արհեստագործական/ և միջին մասնագիտական, այնպես էլ բարձրագույն կրթության ոլորտներում: 
Միջազգային փորձագետների դիտարկմամբ` զարգացման պլանավորման հարցում կրթությունը և աշխատաշուկային միտված մասնագետների պատրաստումը առաջնահերթ խնդիրների շարքում են: Այս համատեքստում կարևորվել է  միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության զարգացման նոր հնարավորությունների ապահովումը: 

Առանձնահատուկ կարևորվել է միջին մասնագիտական կրթության բնագավառը, որի զարգացումը և աշխատաշուկայի հետ կապի ամրապնդումը մեծապես կնպաստի տնտեսության զարգացմանը: Նշվել է նաև ՄԿՈՒ ոլորտում հաղորդակցության ռազմավարության կարևորության մասին, որը պետք է ապահովի երկխոսությունը և հետադաձ կապը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել նաև մի շարք աշխատանքային հարցերի:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)