ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

11 մեդալ` 5 ոսկի, 3 արծաթ, 3 բրոնզ. Հայաստանի մարզիկների մեդալային փայլը Եվրոպական խաղերում

Հուլիսի 1, 2019
Պաշտոնական Սպորտային լուրեր

Մինսկում ավարտվել են երկրորդ Եվրոպական խաղերը, որին 15 մարզաձևերով մասնակցել են 43 երկրի 4000 մարզիկ:
Եվրոպական խաղերում Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել են  37 մարզիկներ 9 մարզաձևերում: Մեր մարզիկները նվաճել են 11 մեդալ, այդ թվում`  5 ոսկե, 3 արծաթե և 3 բրոնզե: 

Մասնավորապես ոսկե մեդալ են նվաճել`
Տիգրան Կիրակոսյանը (սամբո),  
Արթուր Հովհաննիսյանը (բռնցքամարտ ),  
Հովհաննես Բաչկովը (բռնցքամարտ),  
Արթուր Ալեքսանյանը (ըմբշամարտ),  
Արթուր Դավթյանը  (մարմնամարզություն),

արծաթե մեդալ` 
Կարապետ Չալյանը (ըմբշամարտ),  
Վահագն Դավթյանը (մարմնամարզություն), 
Դավիթ Գրիգորյանը (սամբո)  

բրոնզե մեդալ`
Արսեն Ղազարյանը (սամբո),
Գոռ Ներսեսյանը (բռնցքամարտ),  
Կարեն Տոնականյանը (բռնցքամարտ): 
Մեդալային հաշվարկում Հայաստանի հավաքականը զբաղեցրել է 11-րդ տեղը: Մինսկի «Դինամո» մարզադաշտում տեղի ունեցած փակման հանդիսավոր արարողության ժամանակ  Հայաստանի պատվիրակության դրոշակակիրը բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովն է եղել, որը դարձել է  Եվրոպական խաղերի չեմպիոն 64 կգ քաշային կարգում:

Փակման արարողությանը ներկա են եղել  Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը,  Բելառուսի նախագահ Վլադիմիր Լուկաշենկոն: