ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը մասնակցել է Չեխովյան միջազգային 14-րդ փառատոնին

Հուլիսի 2, 2019
Մշակութային լուրեր

Երևանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հունիսի 25-ից 29-ը  ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում  մասնակցել է  Չեխովյան միջազգային 14-րդ թատերական փառատոնին` Տ. Դորստի «Я здесЪ» ներկայացմամբ: Փառատոնի շրջանակներում ներկայացման ցուցադրումը տեղի է ունեցել երկու անգամ Վ. Մայակովսկու անվան թատրոնի բեմում:

Ներկայացման ռեժիսոր՝ Տաթևիկ Մելքոնյան, դերասաններ՝ Արամ Կարախանյան և Միքայել Վաթինյան, սպասարկող անձնակազմ՝ Արամ Աղաջանյան, Հայկ Իսրաելյան, Գևորգ Սահակյան: Թատրոնի տնօրեն՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուբեն Բաբայան:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն