ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հանդիպել են ամենաընթերցասերներն ու ամենաընթերցվողները

Հուլիսի 4, 2019
Մշակութային լուրեր Պաշտոնական

Հայաստանի ազգային գրադարանի՝ պետական հանրային գրադարանի կարգավիճակ ստանալու 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառմանն այսօր հանդիպել են ամենաընթերցասերներն ու ամենաընթերցվողները:

Միջոցառմանը ներկա է գտնվել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: «Իրականում քիչ գրադարաններ կան, որ կարող են հպարտությամբ խոսել տարիքի մասին և իրենց անցած ճանապարհին նայելով՝ հպարտությամբ հիշել այն էջերը, որ ունեցել է գրադարանը և նպաստել մեր կրթության, գիտության, մշակույթի զարգացմանը: Վստահ եմ, որ ապագայում այս գրադարանն ունենալու է ավելի մեծ հաջողություններ: 

Պետությունն ավանդաբար քիչ ուշադրություն է դարձրել գրադարաններին, և հիմա եկել է ժամանակը՝ հանելու գրադարաններն այս խեղճությունից: Ներկայիս իրավիճակում, երբ պետությունն արդեն գումար ունի՝ հատկացնելու կրթությանը և մշակույթին, մենք  պետք է հասկանանք՝ գրադարանը 21-րդ դարում ինչ դեր ունի և ինչ արդյունք  է տալիս: Մենք այլևս չենք կարող գրադարանային գործի հին տրամաբանությամբ գործել, թեպետ դա էլ է կարևոր: Պետք է ներդնենք նոր գործիքներ՝ նոր ժամանակների համար արդյունք ստանալու համար»-,նշել է նախարարը՝ իր աջակցությունը հայտնելով գրադարանի ղեկավարությանը՝ իրականացվող փոփոխությունների ճանապարհին:
Միջոցառման ընթացքում տեղի է ունեցել նաև մրցանակաբաշխություն: 

Պարգևատրվել են Ազգային գրադարանի երկարամյա աշխատակիցները:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…