ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կապիտալ և ներդրումային լայնածավալ ծրագրերի մեկնարկ կրթական և մարզական հաստատություններում

Հուլիսի 4, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի առաջարկությամբ` Կառավարության հուլիսի 4-ի նիստում հավանություն է տրվել մի շարք որոշումների, որոնցով`ավելի քան 400 ուսումնական և սպորտային հաստատություններում նախատեսվում է իրականացնել կառուցման, վերանորոգման,նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և կահավորման աշխատանքներ: Ուսումնական հաստատություններում կապիտալ ծրագրերի նախագծային աշխատանքների իրականացման համար հատկացվել է 536 մլն դրամ, դպրոցներում ռոբոտոտեխնիկայի զարգացման նպատակով 284 ինժեներական լաբորատորիաների ձեռքբերման համար` 834, 25 միլիոն դրամ։

Լայնածավալ նախագծային աշխատանքների և նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման համար հատկացվել են.

  • 5 ավագ դպրոցի նոր շենքերի` Մասիսի թիվ 5, Ալավերդու Սայաթ-Նովայի անվան թիվ 8, Երևանի թիվ 109, Երևանի Կ. Դեմիրճյանի անվան  թիվ 139 և Հրազդանի թիվ 10 ավագ դպրոցների կառուցում`  129,82 մլն դրամ,
  • 6 ավագ դպրոցի վերակառուցում` 90,72 մլն դրամ,
  • 40 դպրոցի մարզադահլիճների նորոգում` 100 մլն դրամ,
  • 10 դպրոցում նոր մարզադահլիճների կառուցում` 54,30 մլն դրամ,
  • ավտոճարտարագիտության գերազանցության կենտրոնի վրանորոգում` 5 մլն դրամ,
  • Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի շենքի վերանորոգում` 12,53 մլն դրամ,
  • Երևանի պետական կոնսերվատորիայի շենքի վերանորոգում` 32,64 մլն դրամ,
  • Գորիսի պետական համալսարանի շենքի վերանորոգում` 6,80 մլն դրամ,
  • Զեյթունի ուսանողական ավանի շենքի վերանորոգում` 11,5 մլն դրամ
  • Երևանի թիվ 8 արհեստագործական ուսումնարանի և Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտական քոլեջի հիմնանորոգում` 32,94 մլն դրամ,
  • Արմավիրի և Շիրակի տարածաշրջանային քոլեջներում նոր մասնաշենքերի հիմնանորոգում, գոյություն ունեցող նախագծերի վերանայում` 2 մլն դրամ,
  • խոցելի երեխաների սոցիալական ներառման նպատակով 30 դպրոցում համապատասխան պայմանների ստեղծում` 8,5 մլն դրամ,
  • 10 ավագ դպրոցի շենքային պայմանների բարելավում` 28,30 մլն դրամ, 
  • Հրանտ Շահինյանի անվան սպորտային գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի բակում մետաղասարքավորումներով դահլիճի կառուցում` 9,17 մլն դամ,
  • հեծանվային սպորտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի վերակառուցում` 8,68 մլն դրամ,
  • թիավարության մարզաձևերի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի մարզադահլիճի և վարչական տարածքի վերակառուցում` 3,5 մլն դրամ:
  • Աշխատանքների գերակշիռ մասը նախատեսվում է իրականացնել 2019-2020 թվականներին, իսկ որոշ ծրագրերի ավարտը նախանշվում է մինչև 2022 թվականը:  

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)