Արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր կայացել է ՀՀ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի 231 շրջանավարտներին ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա էին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ԱԻՆ պաշտոնատար անձինք:
Բակալավրի կրթական աստիճան է ստացել 6 մասնագիտություններով ուսուցում անցած 178 ուսանող, ավարտական դիպլոմներ՝ նաև միջին մասնագիտական ուսուցման ծրագիրը հաջողությամբ հաղթահարած 53 շրջանավարտ:
Գերազանցությամբ ավարտած շրջանավարտներին դիպլոմները հանձնել են Արայիկ Հարությունյանը և Ֆելիքս Ցոլակյանը:
Միջոցառման սկզբում ներկաները ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի առաջարկությամբ հարգել են հուլիսի 6-ին Արարատի մարզում` Զոդի կամրջի վրա և հուլիսի 7-ին Վրաստանի՝ Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր վթարների հետևանքով զոհվածների հիշատակը:
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշել է, որ նախատեսվում էր միջոցառումը կազմակերպել շատ ավելի հանդիսավոր կերպով՝ ԱԻՆ նվագախմբի ելույթով և համերգային ծրագրով, սակայն տեղի ունեցած դժբախտ պատահարների հետևանքով, ցավոք, գրանցվեցին զոհեր, ինչն ինքնաբերաբար բացառում է որևէ տոնական միջոցառման անցկացում:
ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, շնորհավորելով և հաջողություն մաղթելով շրջանավարտներին, կոչ է արել ապագայում հավուր պատշաճի օգտագործել ստացած մասնագիտական գիտելիքները: «Դուք այսօր նոր՝ կարևոր շրջափուլ եք սկսում: Բոլոր նման միջոցառումներին ես խորհուրդ եմ տալիս և կոչ անում, որպեսզի այդ նոր փուլում արագ կողմնորոշվեն, գտնեն իրենց սիրելի աշխատանքը, աշխատավայրը, որպեսզի ընթացքը լինի անշեղ, և այն նոր գիտելիքները, որոնք ստացել են իրենց ուսումնական հաստատությունում, կիրառելի լինեն։ Վստահ եմ, որ ստացել եք լավ գիտելիք, նոր գործիքներ»,-նշել է Արայիկ Հարությունյանը՝ շրջանավարտներին մաղթելով անփորձանք ծառայություն։
«Մասնագիտություն ձեռք բերելը կյանքի կարևոր շրջափուլերից է, և միաժամանակ, նոր ուղու սկիզբ: Իսկ ձեր ընտրած ուղին, վստահաբար, հեշտերից չէ: Փրկարար լինելը, բժշկի մասնագիտությունից էլ ավելի բարդ է, քանի որ նա ոչ միայն ուրիշի կյանքեր է փրկում, այլև շատ հաճախ վտանգում է իր կյանքը՝ ուրիշին փրկելու համար: Վստահ եմ, որ մեծ պատասխանատվությամբ եք վերաբերվելու ձեր գործին և հասկանում եք, որ այն ոչ այլ ինչ է, եթե ոչ ամենօրյա համառ պայքար՝ հանուն փրկված կյանքերի և ընդդեմ աղետների անդառնալի հետևանքների»,- նշել է Ֆելիքս Ցոլակյանը:
Միջոցառման վերջում ՃԿՊԱ շրջանավարտները ցուցադրել են իրենց մասնագիտական հմտությունները, իսկ ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Հ. Մաթևոսյանը նախարարներին ներկայացրել ակադեմիայի տրամադրության տակ եղած և ուսուցման գործընթացում կիրառվող մասնագիտական տեխնիկան և ուսումնական գրականությունը:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ