ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

5 բրոնզե մեդալ` «Ֆիզիկա» առարկայի դպրոցականների միջազգային օլիմպիադայում

Հուլիսի 15, 2019
Պաշտոնական

2019 թվականի հուլիսի 7-15-ը Իսրայելի Թել-Ավիվ քաղաքում տեղի է ունեցել «Ֆիզիկա» առարկայի 50-րդ հոբելյանական միջազգային օլիմպիադան, որի ընթացքում ՀՀ թիմը նվաճել է 5 բրոնզե մեդալ: Օլիմպիադային մասնակցել է 78 երկրի 384 աշակերտ:

Բրոնզե մեդալների են արժանացել Եվա Հունանյանը, Դավիթ Զոհրաբյանը, Քրիստինե Գրիգորյանը, Հայկ Մուրադյանը և Դավիթ Կիրակոսյանը։ Բոլոր աշակերտները սովորում են Ա․Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցում։ ՀՀ թիմը ղեկավարում էին Ֆիզիկայի հանրապետական օլիմպիադայի հանձնաժողովի նախագահ Գագիկ Գրիգորյանը և անդամ Բիլոր Կուրղինյանը։

Ֆիզիկայի 1-ին միջազգային օլիմպիադան անցկացվել է 1967 թ․-ին։ Բոլոր մրցույթներն անցկացվում են երկու փուլով՝ տեսական և փորձարարական։ Յուրաքանչյուր երկրից մրցույթին կարող է մասնակցել առավելագույնը 5 աշակերտ։ Մասնակիցների աշխատանքները գնահատում է միջազգային հանձնաժողովը: 2018 թ․-ի օլիմպիադայում, որն անցկացվել է Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում, ՀՀ դպրոցականների թիմն արժանացել էր մեկ արծաթե և մեկ բրոնզե մեդալների, ինչպես նաև մեկ գովասանագրի։

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)