ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

523 մլն դրամ` կրթական և սպորտային հաստատություններում մարզագույքի համալիր ծրագրին

Օգոստոսի 29, 2019
Պաշտոնական Սպորտային լուրեր

2019թ-ին մարզագույքի ձեռքբերման համար  հատկացվել է  ավելի քան 523մլն դրամ, 2012-2018թթ. 420մլնի փոխարեն:

ՀՀ կառավարության որոշմամբ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը հատկացվել է հավելյալ ֆինանսավորում` հանրակրթական, միջին մասնագիտական և  բարձրագույն ուսումնական հաստատություններին, ինչպես նաև մանկապատանեկան մարզադպրոցներին, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին և այլ մարզական հասարակական կազմակերպություններին մարզական գույքով ապահովելու նպատակով:

Գործադիրի օգոստոսի 29-ի որոշմամբ, այս տարվա պետբյուջեի ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Հատուկ նպատակային այլ նյութեր» հոդվածով հատկացվել է 523 մլն 400 հազար դրամ` բյուջեի հարկային եկամուտների հաշվին:

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ նախագիծը ներկայացնելիս ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն արձանագրել է, որ հանրապետությունում գործող 172 մանկապատանեկան մարզադպրոցների և այլ մարզական կազմակերպությունների  համար 2003 թվականից սկսած պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին իրականացվում է մարզագույքի բաշխման ծրագիր:  2008, 2014, 2017-2019 թվականներին, սակայն, գույքային ծրագիր չի իրականացվել: Նույնը վերաբերվում է նաև ուսումնական հաստատություններին. ՀՀ-ում գործող 1400 հանրակրթական, 43 նախնական մասնագիտական, 78 միջին մասնագիտական և 40 բարձրագույն ուսումնական հաստատությունների մարզադահլիճները ևս  ժամանակակից մարզական գույքով ապահովելու համալիր ծրագրի կարիք կա, հատկապես որ նախկինում տրված գույքը մաշվել և հնացել է, իսկ նոր գույքի պահանջարկը օրեցօր աճում է:

Ա.Հարությունյանի խոսքով, 2012 թվականից ի վեր  մարզագույքի ձեռքբերման համար պետական բյուջեից հատկացվել է ընդամենը 420 մլն դրամ: Ըստ տարիների` 2012թ-ին տրամադրվել է 50 միլիոն դրամ արժեքով 42 անուն մարզագույք` 28 մարզական կազմակերպությունների համար: 2013 թվականին 29 մարզական կազմակերպությունների հատկացվել է 100 միլիոն դրամ արժողությամբ 45 անուն մարզագույք: 2014 թվականին գույքային ծրագիր չի իրականացվել: 2015 թվականին  41 մարզական կազմակերպությունների հատկացվել է 170 միլիոն դրամ արժողությամբ 37 անուն մարզագույք: 2016 թվականին 36 մարզական կազմակերպությունների հատկացվել է 55 անուն մարզագույք: 2017-2019 թվականներին գույքային ծրագիր չի իրականացվել:

2016 թվականի համար 37 կազմակերպություններից 313 մլն 743 հազար դրամ արժողությամբ մարզագույքի պահանջարկի հայտ է  ներկայացվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի այն ժամանակվա նախարարությու, բայց  հատկացվել է ընդամենը 100 մլն դրամ:

Որոշման հիմնավորման մեջ նաև նշվում է, որ մարզագույքի բաշխման խոշոր ծրագրի գնագոյացումը կազմվել է մարզագույք ներմուծող մի քանի կազմակերպությունների ներկայացրած նախնական արժեքների հիման վրա:

Վարչապետին զեկուցվել է նաև, որ ի թիվս այլ մարզադպրոցների, նախատեսվում է հիմնանորոգել նաև Գյումրիի Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոցը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Հարցադրումը՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…