ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Ծաղկաձորում ավարտվել է «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթը

Օգոստոսի 30, 2019
Պաշտոնական Սպորտային լուրեր

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գևորգ Լոռեցյանն այսօր Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում մասնակցել է «Հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ» մրցույթի փակման արարողությանը:

Օգոստոսի 27-30-ը անցկացված մրցույթին մասնակցել են ՀՀ մարզերի և Երևանի լսողական, տեսողական, հենաշարժողական և մտավոր խնդիրներ ունեցող մարզիկներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մարզիկները մրցել են շախմատ, սեղանի թենիս, դարթս, բազկամարտ, շաշկի, եռամարտ և բասկետբոլ մարզաձևերում:

Առանձին մարզաձևերից 1-3-րդ տեղերը գրաված մարզիկները ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից  ստացել են հավաստագրեր, մեդալներ և դրամական մրցանակներ.

1-ին տեղ՝ 140.000 դրամ
2-րդ տեղ՝ 130.000 դրամ
3-րդ տեղ՝ 120.000 դրամ

Բասկետբոլի մրցույթում 1-3-րդ տեղերը գրաված թիմերը ստացել են վկայագրեր, հավաստագրեր, դրամական մրցանակներ.

1-ին տեղ (8 մարդ x 120.000) - 960.000 դրամ
2-րդ տեղ (8 մարդ x 110.000) - 880.000 դրամ
3-րդ տեղ (8 մարդ x 90.000)     -720.000 դրամ

Թիմային հաշվարկում 1-3-րդ հորիզոնականները զբաղեցրել են Լոռու մարզը, Երևանը և Գեղարքունիքի մարզը, որոնք նախարարության կողմից պարգևատրվել են վկայագրերով և գավաթներով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)