ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեկնարկել է «Սալմաստի պատմություն և մշակույթ» գիտաժողովը

Սեպտեմբերի 6, 2019
Մշակութային լուրեր Պաշտոնական

ԵՊՀ-ում այսօր մեկնարկել է «Սալմաստի պատմություն և մշակույթ» գիտաժողովը, որն անցկացվում է համալսարանի 100-ամյա տոնակատարությունների շրջանակում: Գիտաժողովին ներկա են գտնվել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը, Ատրպատականի հայոց թեմի առաջնորրդ գերաշնորհ Տ. Գրիգոր Ս. Եպս. Չիֆթճեանը, Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի համալսարանի Նարեկացու անվան հայագիտության ամբիոնի  պրոֆեսոր Պիտեր Կաուին և այլ հյուրեր:

Ողջունելով գիտաժողովի մասնակիցներին՝ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ այն նվիրված է մեր ժողովրդի կողմից դարերի ընթացքում կերտված նշանակալի կենտրոններից մեկին՝ Սալմաստի պատմությանն ու մշակույթին.

«Կարևոր եմ համարում ընդգծել, որ գիտաժողովը կազմակերպվել է ոչ միայն մեր գիտական կենտրոնների՝ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի, այլև Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի համալսարանի Նարեկացու անվան հայագիտության ամբիոնի կողմից, որտեղ այս տարի պատիվ եմ ունեցել հյուրընկալվել: Առանձնահատուկ շնորհակալության է արժանի ամբիոնի վարիչ, ճանաչված հայագետ, պրոֆեսոր Պիտեր Կաուին, որը քրտնաջան աշխատանք է տարել գիտաժողովի նախապատրաստական շրջանում»,-նշել է նախարարը:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ ՀՀ իշխանությունները նպատակասլաց աշխատանք են տանում, որ կարողանան մեկտեղել գիտական ներուժը և խրախուսել Հայաստան-Սփյուռք գիտական համագործակցությունը տարբեր ուղղություններով, այդ թվում` հայագիտության բնագավառում:

«Ներկայում ԿԳՄՍ նախարարությունը հայագիտության զարգացման նոր հայեցակարգ է մշակում, որի ընթացքում կունենանք նաև ձեր աջակցության կարիքը, քննարկումներ կունենանք, որպեսզի հայեցակարգը լինի լիարժեք, համապատասխանի ժամանակակից պահանջներին և հետազոտական անհրաժեշտություններին: Համոզված եմ, որ 3 ճանաչված հայագիտական կենտրոնների ջանքերի մեկտեղումը կպսակվի հաջողությամբ, և գիտաժողովը կարևոր ներդրում կունենա հայոց Սալմաստի համակողմանի և ավելի խորը ուսումնասիրության գործում՝ միաժամանակ նպաստելով Հայաստան-Սփյուռք գիտական համագործակցության զարգացմանն ու ընդլայնմանը»,-նշել է նախարարը:

Սփյուռքի հարցերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի խոսքով՝  գիտաժողովի ընթացքում քննարկվելու են հայության կարևորագույն կենտրոն հանդիսացող Սալմաստ գավառի պատմությունը, լեզվամշակույթը, պատմամշակութային ժառանգությունը և հոգևոր արժեքներին առնչվող հարցեր:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունել են նաև  ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը, ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը և Կալիֆոռնիայի Լոս Անջելեսի համալսարանի Նարեկացու անվան հայագիտության ամբիոնի  պրոֆեսոր Պիտեր Կաուին:

Գիտաժողովի հիմնական թեմաներն են՝ տարածաշրջանային հնագիտություն, Սալմաստը պարսկական արխիվներում, բարբառագիտություն, Սալմաստը և Հայոց ցեղասպանությունը, տարածաշրջանային ճարտարապետություն: 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…