ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Սեպտեմբերյան լուսե առավոտ Լճաշենի միջնակարգ դպրոցում

Սեպտեմբերի 9, 2019
Դպրոցական անցուդարձ

Առաջին զանգի քաղցր ղողանջներ…

Բազմաթիվ ժպիտներ, առաջին դասարանցիների  հուզմունք, ծաղիկներ և փուչիկներ:

Այսպիսին էր սեպտեմբերի 1-ի առավոտը ՀՀ Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում: Օրվա խորհուրդը պահպանելու,  սովորողների  մուտքը  տոնական  ու  հիշարժան  դարձնելու  համար դպրոցում կազմակերպվել էր   հրաշալի  միջոցառում: Ներկաներին  իրենց  գեղեցիկ  ելույթներով  ողջունեցին դպրոցի  շնորհալի  աշակերտները, «Փոքրիկ  երգիչներ» և «Մանկունք» երգչախմբերը:

Օրհներգի հնչյունների ներքո բարձրացվեց Հայոց եռագույնը: Աշակերտները  կատարեցին  «Սեպտեմբերի  1», «Դպրոց  իմ  հարազատ», «Ուսուցիչ»  երգերը: ՈՒսման  առաջամարտիկներին շնորհավորեց և գովասանագրերով պարգևատրեց դպրոցի տնօրեն Ա.Մուրադյանը: 12-րդ դասարանի աշակերտները առաջին  դասարանի աշակերտներին  փոխանցեցին «Գիտության  ոսկե  բանալին» և  ուղեկցեցին՝ ազդարարելով  դպրոցամուտը: Նրանք առաջին  ուսուցչուհիների   ուղեկցությամբ  երաժշտության  ու  ծափերի  ներքո  մտան  դպրոց,  ուր  նրանց  սպասվում  էին  հետաքրքիր  անակնկալներ:

Ներկաներին  շնորհավորանքի  խոսքեր  ասացին  դպրոցի  տնօրեն Աիդա Մուրադյանը,  Լճաշեն  համայնքի  ղեկավար ԿորյունՄարգարյանը, Աշոտ Տեր-Գրիգորյանի  դուստրեր՝  Երևանի  պետական  համալսարանի  դասախոս Ռուզաննա Տեր-Գրիգորյանը, Երևանի պետական մանկավարժական համալսարանի դասախոս, «Այբբենարանի» հեղինակ Լիլիթ  Տեր-Գրիգորյանը և Մայր Աթոռի մատենադարանի փոխտնօրեն Պապին Մուրադյանը:

Հյուրերը առաջին դասարանցիներին նվիրեցին գրենական պիտույքներ:

Տնօրենի՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ Ն. Դավթյան

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)