ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանի պատմության թանգարանը 100 տարեկան է

Սեպտեմբերի 10, 2019
Միջազգային լուրեր Պաշտոնական

Հայաստանի պատմության թանգարանը նշում է հիմնադրման 100-ամյակը:
Մեկդարյա հոբելյանի առթիվ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում տեղի է ունեցել գիտաժողով, որի բացման հանդիսավոր նիստին մասնակցել են արտերկրի հեղինակավոր թանգարանների ներկայացուցիչներ:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղար Նաիրի Հարությունյանը նախարար Արայիկ Հարությունյանի անունից ողջունել է գիտաժողովի մասնակիցներին` նշելով, որ Հայաստանի պատմության թանգարանը մեր երկրի ու ժողովրդի անցյալի կարևորագույն փաստերն ու իրադարձությունները ներկայացնող նշանակալի կառույցներից է:

«Հայ ժողովուրդն իր գոյության ամբողջ ընթացքում ստեղծել է համաշխարհային մշակութային գանձարանում ուրույն տեղ ունեցող հոգևոր և նյութական մշակույթի անհաշիվ հուշարձաններ, որոնք հայերի՝ հնագույն քաղաքակրթության կրողներից մեկը լինելու վառ ապացույցն են: Մեր պատմության թանգարանում այսօր պահպանվող և շարունակաբար համալրվող ավելի քան 400.000 միավոր ունեցող ազգային հավաքածուն կազմված է նաև հնագիտական, ազգագրական, դրամագիտական, վավերագրական նյութերից, որոնք արտացոլում են Հայաստանի մշակույթի և պատմության ամբողջական պատկերը՝ նախապատմական ժամանակներից մինչև մեր օրերը»,- նշված էր նախարարի ողջույնի խոսքում։              

Հայաստանի պատմության թանգարանի 100-ամյակին նվիրված գիտաժողովին ներկա են գտնվել ՌԴ Պետական Էրմիտաժի,  Ֆրանսիայի Լուվրի,  ԱՄՆ Մետրոպոլիտեն արվեստի թանգարանի, Ռուսաստանի պատմության թանգարանի, Ֆրանսիայի Առլի հնությունների թանգարանի, Ռոսֆոտո թանգարան-ցուցահանդեսային կենտրոնի  ներկայացուցիչներ, ինչպես նաև հայաստանյան և օտարերկրյա պատմաբաններ, հնագետներ, թանգարանագետներ և արվեստաբաններ:

Նիստի ընթացքում թանգարանի հանրահռչակման գործում մեծ ավանդ ունեցած հյուրերին և թանգարանի վաստակաշատ աշխատակիցներին հանձնվել են Հայաստանի պատմության թանգարանի հոբելյանական հուշամեդալներ,  ստորագրվել է համագործակցության պայմանագիր` Հայաստանի պատմության և Ֆրանսիայի Դրենթսի թանգարանների միջև:

Թանգարանի 100-ամյա հոբելյանը տեսաուղերձով շնորհավորել է ՌԴ Պետական Էրմիտաժի տնօրեն, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Միխայիլ Պիոտրովսկին: Ողջույնի խոսք են ասել նաև Լուվրի թանգարանի բյուզանդական և քրիստոնեական արվեստի գործերի բաժնի տնօրեն  Յանիկ Դյուրանը,  Առլի անտիկ արվեստի թանգարանի պատվավոր տնօրեն Կլոդ Սանտեզը, իտալացի ուրարտագետ Միրյո Սալվինին, Ռուսաստանի պատմության պետական թանգարանի  գիտական գծով փոխտնօրեն Անդրեյ Յանովսկին, արտերկրից ժամանած այլ հյուրեր:

Գիտաժողովի նիստը վարել է Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Գրիգոր Գրիգորյանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)