Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 15։00-ին, Deworkacy AOKS-ի դահլիճում տեղի ունեցավ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների նոր պաշտոնական կայքի (https://armath.am/hy) գործարկման շնորհանդեսը։ Վերջինիս ներկա էին ՀՀ ԿԳՆ նախարարի խորհրդական Արթուր Հովսեփյանը, Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Սառա Անջարգոլյանը, ՏՀՏ համայնքի ներկայացուցիչներ, «Արմաթի» սաներ ու խմբավարներ:
Ի դեմս նոր կայքի, որը մշակվել է «eWorks» ընկերության կողմից, ստեղծվել է մի հարթակ, որը միավորում է «Արմաթ» լաբորատորիաների՝ աշխարհի ցանկացած ծայրում ապրող սաներին, տալիս է նրանց հաղորդակցվելու, գիտելիքով ու հմտություններով փոխանակվելու հնարավորություն։ Դրանում յուրաքանչյուր լաբորատորիա և «Արմաթի» յուրաքանչյուր սան կունենան իրենց անհատական էջերը, ուր հավաքագրվելու են բոլոր այն նախագծերը, որոնք իրականացվել են տվյալ լաբում, կամ որոնց հեղինակը սույն երեխան է։ Այսպիսով, ֆիքսվում են երեխաների գիտելիքները, հմտությունները և ստեղծվում է ամեն սովորողի անհատական պորտֆոլիո։
«ԱՏՁՄ հետ համագործակցության արդյունքում մշակվեց սոցիալական կայք, որի միջոցով ՏՏ ոլորտում առաջին քայլերն էլ ավելի հասանելի են դառնում ոլորտով հետաքրքրված անձանց՝ հատկապես վաղ տարիքից ինժեներական կրթությունը նախընտրող երեխաների համար։ Վստահ եմ, որ մոտ ապագայում նախագիծը խթան կհանդիսանա ՏՏ աշխատաշուկան որակյալ կադրերով ապահովելու հարցում», – նշեց «eWorks» ընկերության գործադիր տնօրեն Խաչատուր Բադալյանը։
Կայքի մյուս առանձնահատկությունն էլեկտրոնային ուսուցման միասնական հարթակի ստեղծումն է, որտեղ տեղադրվում են «Արմաթ» ծրագրի ուսումնական մեթոդաբանությունը, ձեռնարկները, տեսադասերը, համակարգչային ծրագրերը, որոնք գերազանցապես մշակվել են «Instigate» ընկերության կողմից։
Հարթակում ինտեգրված է նաև խմբակավարների և մարզային համակարգողների գնահատման և մոնիտորինգի համակարգ։ Բոլոր հաշվետվություններն այսուհետ մուտքագրվում են կայք, որը լրացված դաշտերի հիման վրա գեներացնում է փաստաթուղթ, ինչպես նաև ստատիստիկ տվյալների աղյուսակ։
Հիշեցնենք, որ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիրը նախաձեռնել եւ իրականացնում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ)։ Այժմ Հայաստանի, Արցախի և Վրաստանի տարածքում գործում են 250-ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ ավելի քան 6500 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։
Նյութի աղբյուրը. VNEWS
Գնահատման տեսակները Ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Գնահատման տեսակները կիրառվում են գնահատման բոլոր փուլերում՝ նշված…
Հարգելի գործընկերներ,ինչպես գիտենք,ըստ նպատակի՝ կիրառվում է սովորողների գնահատման երեք տեսակ. 1) հայտորոշիչ գնահատում, 2) ձևավորող գնահատում, 3) ամփոփիչ գնահատում (միավորային և բնութագրող): Ձևավորող գնահատումն ուսումնական գործընթացի բաղադրիչ է, որի նպատակն…
Նախագծայինը ուսուցման մի մեթոդ է, որի իրականացման ընթացքում սովորողները ներգրավվում են կարճաժամկետ կամ երկարաժամկետ նախագծային աշխատանքներում, որոնք պահանջում են ուսումնական տարբեր առարկաներին առնչվող և իրական կյանքում հանդիպող խնդիրների համալիր լուծումներ:…
Տարրական դպրոցը կրթության այն հիմնաքարն է, որի որակից է կախված երեխայի հետագա ուսուցումը: Ժամանակակից կրթության նպատակների իրականացման համար դասվարի աշխատանքային գործունեության մեջ ՏՀՏ միջոցների կիրառումը անհրաժեշտություն է դառնում: Կրտսեր դպրոցականների…
«Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ