ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանն ընդունել է Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի ղեկավարներին

Սեպտեմբերի 13, 2019
Պաշտոնական Սպորտային լուրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Գրիշա  Թամրազյանն ընդունել է Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահ Ադամ Ռոշեկին և գլխավոր քարտուղար Մաթիաս Պեչովնիկին: Նրանք Հայաստան են ժամանել Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի հիմնադրման 25 ամյակին նվիրված համաժողովին մասնակցելու նպատակով: Հանդիպմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության Մարզառազմական և արտաուսումնական դաստիարակության վարչության պետ Արկադի Պետրոսյանը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի քարտուղար Հովհաննես Գաբրիելյանը:

Ողջունելով հյուրերին` ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը կարևորել է Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի համագործակցությունը Համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի և համանման եվրոպական կառույցների հետ. «Մենք կարևորում ենք այն մեծ աշխատանքը, որ ասոցիացիան կատարում է համալսարանական սպորտի զարգացման ասպարեզում և ուրախ ենք, որ Հայաստանի մարզական ֆեդերացիան մաս է կազմում այս գործընթացին»,- նշել է նախարարի տեղակալը` հավելելով, որ Հայաստանում այժմ ընթացքի մեջ է ուսանողական մարզական լիգաների կազմավորումը:

Եվրոպայի համալսարանական սպորտի ասոցիացիայի նախագահ Ադամ Ռոշեկը, նշելով, որ  Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի հետ արդյունավետ  համագործակցության դրական ավանդույթներ են ձևավորվել, շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանը, մասնավորապես այս տարվա հունիսին Նեապոլ քաղաքում տեղի ունեցած ունիվերսիադայում Հայաստանի ուսանող մարզիկների մասնակցությունն ապահովելու համար:

 Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև 2020 թվականին Երևանում Համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի ընդհանուր ժողովի անցկացման հարցը: Ադամ Ռոշեկի խոսքով` ընդհանուր ժողովը Համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի գալիք տարվա ամենակարևոր միջոցառումն է, և ակնկալվում է, որ դրան մասնակցելու նպատակով Հայաստան կժամանեն շուրջ 150 երկրների համալսարանական սպորտի ազգային և միջազգային ֆեդերացիաների ներկայացուցիչներ:  ԿԳՄՍ նախարարի տեղակալ Գ.Թամրազյանը նշել է, որ նախարարությունը պատրաստ է աջակցել, որպեսզի նման պատասխանատու միջոցառումն անցկացվի բարձր կազմակերպվածությամբ:   

Նշենք, որ Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիան 2012 թվականից Համալսարանական սպորտի եվրոպական ասոցիացիայի լիիրավ անդամ է և ակտիվորեն մասնակցում է մարզական մրցաշարերին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)