ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Իմ ազատ, անկախ Հայաստան

Սեպտեմբերի 24, 2019
Դպրոցական անցուդարձ

Անկախ  Հայաստան
Մեր  լույս  գալիքի
Ոսկեծին  երազ…

Սեպտեմբերի 20-ին Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում տոնական, ուրախ տրամադրություն էր:

Հպարտությամբ է լցվում հոգիդ, երբ լսում ես անկախ Հայաստանին նվիրված գեղեցիկ ասմունքն ու խոսքը:

«Հայաստանը  ես  եմ», «Հայաստանը  դու  ես» խոսքերը  հիշեցնում  են  քեզ,  որ  դու  մասնիկն  ես  ազատ,  անկախ  Հայաստանի: Իրար են հաջորդում աշակերտների  անկաշկանդ, սահուն խոսքը, երեխաների գեղեցիկ ասմունքը:

Այս ամենն ընդմիջվում էր Հայաստանին նվիրված խրոխտ երգերով ու պարով, որի ընթացքում մասնակիցները ծիածանում էին եռագույնի գույները՝ ազատ ու անկախ  հայրենիքում ապրելու արժանապատվությամբ:

1991թվական սեպտեմբերի  21… Ղողանջեցին եկեղեցիները հայոց աշխարհի՝ ավետելով իմ հայրենիքի նոր ու անկախ օրը:

Հռչակագիրն ընթերցեց 6-րդ ա դասարանի  աշակերտ Արա  Դավթյանը:

Միջոցառումն  ամփոփեց  դպրոցի տնօրեն  Ա. Մուրադյանը և  նշեց, որ այս տոնը համայն  հայության  հոգու  և սրտի տոնն  է, տոն, որ մեզ  ժպիտ  ու  բերկրանք  է պարգևում:

Մասնակիցները  հեռացան իրենց հետ տանելով օրվա խորհուրդը՝ «Ազատ, ԱնկախՀայաստանը ես եմ»:

Սովորողների հետ դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ  Ծ.Կարապետյան

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)