ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Առաջիկա տարիներին փորձ կարվի օգտագործել կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում հայ-հնդկական մեծ ներուժը

Սեպտեմբերի 25, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է Հայաստանում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Կիշան Դան Դեվալին:

Նախարար Ա. Հարությունյանը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ և մաղթել արգասաբեր գործունեություն մեր երկրում պաշտոնավարելու ընթացքում: Նա արձանագրել է, որ թեև հայ և հնդիկ ժողովուրդները դարավոր բարեկամության պատմություն ունեն, իսկ գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում հայ-հնդկական հարաբերությունները՝  զարգացման մեծ ներուժ, այսօր համագործակցության հնարավորությունները բավարար չափով  չեն օգտագործվում:

Իր հերթին դեսպանը նշել է, որ Հայաստանի կառավարության անդամների հետ հանդիպումների շարքն սկսում է ԿԳՄՍ նախարարից : Նրա խոսքերով, այս օրերին Ամերիկայի Միացյալ Նահանգներում է գտնվում նաև Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, ու նախատեսված է նրա հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Խոսելով մշակութային համագործակցության և փոխանակման ծրագրերի մասին՝ պարոն Դեվալը բարձրացրել է Հայաստանի տարածքում հնդկական ֆիլմերի նկարահանումների հնարավորության հարցը: Դեսպանը նաև հանդես է եկել առաջարկություններով՝ հայ արվեստագետներին հրավիրելով Հնդկաստանում մասնակցելու ազգային երգուպարի, ինչպես նաև ձեռագործ աշխատանքների ներկայացման փառատոններին:

Նախարար Ա.Հարությունյանը հնարավոր է համարել համատեղ ֆիլմարտադրության ծրագրերը՝ առաջարկելով գալիք տարիներին երկու երկրներում մշակույթի օրեր կազմակերպել: Տեղեկացնելով, որ անցած տարի հայկական բուհերում սովորող հնդիկ ուսանողների թիվն անցել է 1200-ից, իսկ այս տարի ստացվել է շուրջ 600 դիմում, և հաշվի առնելով առողջապահության ոլորտի մասնագիտությունների նկատմամբ հնդիկ ուսանողների մեծ հետաքրքրությունը, նախարարը կարևորել է Հնդկաստանի բուհերից որևէ մեկի հետ համագործակցելու հարցը:     

Կողմերն անդրադարձել են նաև գիտության, պատմամշակութային ժառանգության պահպանման և հնագիտության բնագավառներում համագործակցության հնարավորությանը:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)