Սեպտեմբերի 13-ին Կապանի N13 հիմնական դպրոցում տեղի ունեցավ համադպրոցական ծնողական ժողով: Ժողովն ընթացավ նախապես ներկայացված օրակարգով: Դպրոցում ծնող-դպրոց համագործակցությունը դրված է ամուր հիմքերի վրա:
Երբ ծնողը ներգրավված է զավակի կրթության գործընթացում, աշակերտն ունի ավելի բարձր ակադեմիական առաջադիմություն: Այդ նույն ժամանակ բարելավվում է հաճախման ցուցանիշը, աշակերտի մոտ զարգանում են սոցիալական հմտությունները և նրա վարքը դրական է դառնում ինչպես տանը, այնպես էլ դպրոցում: Սրանք այն շատ կարևոր գործոններն են, որոնք ազդում են աշակերտի վրա ինչպես դպրոցում ուսանելիս, այնպես էլ ապագա մասնագիտական գործունեության ընթացքում:
Հանդիպմանը մասնակցում էին նաև Կապանի համայնքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի առաջատար մասնագետները, ովքեր ծնողներին տեղեկատվություն հաղորդեցին Կապանի արվեստի, երաժշտական , սպորտային հաստատություններում գործող խմբակների մասին:
Համադպրոցական ծնողական ժողովում ռուսաց լեզու և գրականություն առարկայի ուսուցիչ Աշխեն Բադալյանը մրցանակներ հանձնեց այն աշակերտներին, ովքեր «Ռուսական պոեզիայի հանճարը» (Ա. Ս. Պուշկինի 220) խորագրով ասմունքի մրցույթում դափնեկրի կոչմանն էին արժանացել:
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան