ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կոմիտաս -150

Սեպտեմբերի 26, 2019
Մշակութային լուրեր

Սեպտեմբերի 26-ը՝ Կոմիտասի ծննդյան օրն է. Վարդապետի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը,  ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, պետական այրեր, մտավորականներ, դպրոցականներ  այցելել են Կոմիտաս թանգարան ինստիտուտ, շրջայց կատարել և ունկնդրել կոմիտասյան հոգևոր ստեղծագործությունները՝  ՀՀ ժողովրդական արտիստ, դաշնակահար Սվետլանա Նավասարդյանի, «Գեղարդ» երգեցիկ խմբի կատարմամբ:

Ավանդույթի համաձայն, այսօր ղողանջել է  նաև թանգարանի զանգը, որը հնչեցվում է տարին 3 անգամ՝  Կոմիտասի ծննդյան, մահվան օրերին և ապրիլի 24-ին: Շրջայցից հետո ներկաները ծաղիկներ են դրել Վարդապետի շիրիմին, ինչից հետո Ն. Ս. Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն անցկացրել է  հոգեհանգստի կարգ:

«Կոմիտասի սիրտն ամեն վայրկյան բաբախում էր իր հայրենիքի սիրով: Վարդապետն արդեն շուրջ մեկ դար իր հայրենաբաղձ սրբազան երգով հատել է ժամանակի և տարածության սահմանը, նա հավիտենականության մեջ է դրել հայ երգը»,- իր խոսքում նշել է Ամենայն Հայոց Հայրապետը:

Պատասխանելով հայ ժողովրդի և հայկական մշակույթի կյանքում Կոմիտասի դերակատարության մասին լրագրողի հարցին՝  նախարար Արայիկ Հարությունյանն ասել է. «Մենք ունենք Մեծեր, որ հսկայական ազդեցություն ու անգնահատելի ներդրում են ունեցել մեր մշակույթի ու արվեստի մեջ: Նրանցից են Մեսրոպ Մաշտոցը, Հովհաննես Թումանյանը, Կոմիտասը, Ալեքսանդր Թամանյանը»:  Նրա խոսքերով, այս օրերին իրականացվող մասշտաբային միջոցառումներն ու  արարողությունները վկայում են այն մասին: «Հայ ժողովուրդը գնահատել է այդ վաստակը և շարունակելու է գնահատել»,-համոզմունք է հայտնել Ա.Հարությունյանը՝ հավելելով, որ Կոմիտասի ստեղծագործություններից ամենաշատը սիրում է «Կռունկը»:

Տեղեկացնենք նաև, որ սեպտեմբերի 26-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դրել «Կոմիտաս-150» արծաթե հուշադրամը: Կոմիտասի ծննդյան 150- ամյակի հոբելյանական տարվա շրջանակում իրականացվող բազմաթիվ միջոցառումների առանցքում՝ սեպտեմբերի 26-ին մեկնարկում է «Կոմիտաս» միջազգային գիտաժողով-փառատոնը, բացումը՝  ժամը 18:30-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Սեպտեմբերի 28-ին, ժամը 17:00-ին, Գյումրու «Սև բերդ» ամրոցում տեղի կունենա Վարդապետի հոբելյանին նվիրված գալա համերգ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…