ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Մեր արդար ընտրությունները

Սեպտեմբերի 30, 2019
Դպրոցական անցուդարձ

Սեպտեմբերի 27-ին Կապանի N 5 հիմնական դպրոցի 6-9-րդ դասարանների աշակերտները կատարեցին այս ուսումնական տարվա աշակերտական խորհրդի նախագահի ընտրությունները:Աշակերտական խորհրդի ընտրությունները դպրոցում ժողովրդավարության ու քաղաքացիական դաստիարակության նորմ է, որին դպրոցականները վերաբերվում են` որպես պարտականություն: Այս դեպքում կանոնադրական կամավորության սահմանները համընկնում են պարտավորվածության բարոյական սահմանին:
Աշակերտական խորհրդի կանոնադրական կամավորության սահմանները համընկնում են պարտավորվածության բարոյական սահմանին:
Աշակերտական խորհրդի կանոնադրությունը հաստատության այն իրավական ակտն է, որի կետերն ու ենթակետերը սովորողների համար դպրոցական կենսակերպի հրամայական է:
Փակ գաղտնի ընտրությունը մեկնարկվել է ժամը 10.30-ին, ընտրատեղամասը դպրոցի նիստերի դահլիճն էր, որտեղ ձևավորվել ու հարմարեցվել էր քվեարկության պայմանները:
6-9-րդ թվով 10-ը դասարանների 274 ընտրողներից քվեարկել են 256-ը, իսկ 18-ը բացակայել են:

Պայքարն ընթացել է հինգ թեկնածուների միջև և արդյունքները հետևյալն են.

Ալավերդյան Լինա Արմենի -57 քվե
Բեգլարյան Մարինե Ռոմիկի- 5 քվե
Եփրեմյան Լիա Էրիկի- 126 քվե
Մինասյան Գագիկ Էդգարի – 29 քվե
Պողոսյան Գարիկ Գարունի -26 քվե

Գործընթացի մեջ ներգրավվել են`օպերատորը, դասղեկներ, տարբեր դասարանների ներկայացուցիչներ:
Ընտրական հանձնախմբի նախագահ Մարթա Հարությունյանը ներկաներին հաղորդեց արդյունքները:
Դպրոցի ուսմասվար Ալինա Մկրտչյանը վերլուծեց օրվա աշխատանքները, գնահատեց քարոզարշավը, դիտորդման ենթարկեց թեկնածուներին, ցուցումներ տվեց նորընտիր խորհրդին:
Դպրոցի տնօրեն Սիրանուշ Հարությունյանը կարևորեց և բարձր գնահատեց ժողովրդավարության հաստատումը դպրոցում, օրինապահությունն աշակերտների հոգեբանության մեջ և այս ամենի համար` ի դեմս ԴԱԿ Հասմիկ Մեսրոպյանի, դրվատանքի խոսքեր ուղղեց ներկաներին:

Կապանի N5 հիմնական դպրոց

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են:Այս թեմայի ուսումնասիրության նպատակն է թվային բազմությունների հետ ծանոթացումը, բազմությունների հետ գործողություններ կատարելու հմտությունների ձևավորումը և զարգացումը, բազմությունների հատման և միավորման գաղափարի…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)