ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Իթվինինգյան տարածաշրջանային համաժողով Վանաձորում

Սեպտեմբերի 30, 2019
Լուրեր կազմակերպություններից

Հարգելի գործընկերներ,

ՀՀ ԿԳՆ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը, ով նաև հանդիսանում է «Իթվինինգպլյուս Հայաստան» ծրագրի Աջակցող գործընկեր գործակալությունը Հայաստանում, 2019թ. հոկտեմբերի 4-ից 5-ը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում (ՀՀ, 2019, Վանաձոր, Շինարարների 12) կազմակերպում է Իթվինինգյան տարածաշրջանային համաժողով:

Համաժողովին մասնակցելու են Լոռու և Տավուշի մարզերի Իթվինինգ ծրագրի մասնակից դպրոցների տնօրեններ և ուսուցիչներ, դեսպաններ, ԱԳԳ ներկայացուցիչներ:

Համաժողովին հրավիրվում են մասնակցելու նաև Լոռու և Տավուշի մարզերի՝ Իթվինինգ ծրագրով հետաքրքրված այլ դպրոցների ներկայացուցիչները:

Համաժողովին մասնակցելու համար խնդրում ենք անցնել ստորև առկա հղումով և լրացնել մասնակցության հայտը։

Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել Վահե Երիցյանին (հեռախոս․՝ 010578453)։

Համաժողովի անցկացմանն աջակցում են Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամն ու Վանաձորի Տեխնոլոգիական կենտրոնը։

Գրանցվել

Համաժողովի օրակարգը