30.09.2019թ. Կապանի N13 հիմնական դպրոցի IX ա դասարանի աշակերտների հետ «4 Պլյուս» վավերագրական լուսանկարչական կենտրոնը անցկացրեց դասընթաց «Լուսանկարչություն» թեմայով: /Լուսանկարիչ, «4 Պլյուս» վավերագրական լուսանկարչական կենտրոնի հիմնադիր Նազիկ Արմենակյան/:
Նա աշակերտների հետ խոսեց խաղաղության և պատերազմի լուսանկարչության զուգահեռների շուրջ: Քննարկման ընթացքում Նազիկ Արմենակյանը ներկայացրեց իր «Վերապրածներ» նախագիծը և տպված համանուն գիրքը,որտեղ խոսվում է վերապրողի ու լուսանկարի մասին որպես նշխարներ: Մեկ տասնամյակի ընթացքում ստեղծված «Վերապրածները» մեծածավալ լուսանկարչական պատում է Հայոց ցեղասպանությունից ողջ մնացածների մասին, որն ընդգրկում է դիմանկարներ, ինտերիերի պատկերներ, ականատեսների վկայություններ և արխիվային լուսանկարներ։ 45 վերապրածի պատմություն-գիրքը նվիրց դպրոցի գրադարանին:
ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան