ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Օրվա նվիրումը մեծահասակներին

Հոկտեմբերի 1, 2019
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 1-ը տարեցների միջազգային օրն է: Առիթը պատեհ էր ուշադրության, հարգանքի և ջերմության դրսևորման:

Կապանի N 5 հիմնական դպրոցի հմուտ մանկավարժ Ալինա Մկրտչյանը դաստիարակչական բաց դաս էր կազմակերպել 6-րդ բ դասարանում:

Դասն իր ձևաչափով ճանաչողական էր, բովանդակությամբ` տոնական. երգ, պար, վիկտորինա, պոեզիա  և ուղղակի երկխոսություն:

Ամենն հաջողվեց…

Հետաքրքրքիրն այն է, որ ծնողական ժողովներին մասնակցում են բացառապես մայրիկներ և տատիկներ, սակայն ի ուրախություն  6-րդ բ դասարանի թոռնիկների,  իրենց միջոցառումը զարդարելու էին եկել բազմաթիվ պապիկներ, որոնք ակտիվ մասնակիցն էին հարցաշարերի և գլուխկոտրուկների: Տատիկներն էլ փայլեցին հեքիաթներ պատմելու և թոռնիկներին համեղ ուտեստներ մատուցելու մեջ: Չհայտարարված մրցույթում  տատիկ, թե պապիկ, բոլորն էլ արժանացան  հետաքրքիր անվանակարգերի և դպրոցի տնօրեն Սիրանուշ Հարությունյանի երախտիքի ու հարգանքի խոսքերին` հոգեկան կորով, համբերություն, արժանապատիվ կենսապայմաններ և երջանիկ օրեր:  

Դասին ներկա  գտնվողները` աշակերտները,տարեց ծնողները, աշակերտական խորհուրդն ու տնօրենությունը միասնական շուրջպարի մեջ առան տրամադրության հրավառությունը:

-Այս դպրոցում առկա է սերն ու ջերմությունը, իսկ ծնողը հենց դա է ակնկալում դպրոցից,- միջոցառումը, ուսուցչի աշխատանքն ու դպրոցի տնօրենի կառավարման ոճն այսպես գնահատեց դասարանի պապիկ, երկարամյա մանկավարժ և  տնօրեն Գրիշա Գաբրիելյանը:  

Կապանի N 5 հիմնական դպրոց

  • Տեղեկատվություն «Պաշարների շտեմարան» կայքում տեղադրված ՏՀՏ գործիքների վերաբերյալ

    Թեմայի հեղինակ՝ arpi.kirishyan

    «Պաշարների շտեմարան» նոր կայքում, որի գործարկման մեկնարկը https://lib.armedu.am/ հասցեում տրվեց 2022 թվականին, տեղադրվել է արդեն 18 000-ից ավելի կրթական էլեկտրոնային պաշար: Կայքում բացվել է Կրթական տեխնոլոգիաներ բաժին, որտեղ տեղադրված են…

  • Ուսուցիչը՝ կրթության հենասյուն

    Թեմայի հեղինակ՝ manush

    Ուսուցչի օրվա առթիվ մի խումբ մանկավարժներ և ոլորտի ներկայացուցիչներ պարգևատրվել են ԿԳՄՍ նախարարի կողմից ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Ուսուցչի միջազգային օրվա առթիվ պարգևատրել է ոլորտի մի խումբ…

  • Ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի մոտ:

    Թեմայի հեղինակ՝ zhanna@ktak.am

    Ողջույն, հայգելի գործընկերներ: Օրեր առաջ սոցիալական մեդիահարթակներում մի փոքրիկ հարցում անցկացրեցինք պարզելու համար՝ հասարակությանը առավել հետաքրքրող թեմաները: Հարցումների արդյունքում ընտրվեց այսօրվա մեր քննարկվելիք թեման՝ ինչո՞ւ է երեխան դպրոցից գնում կրկնուսույցի…

  • Ջոն Դյուի՝ նախագծային մեթոդի հիմնադիր

    Թեմայի հեղինակ՝ LZH

    <<Կրթությունը պատմելը և պատմություններ լսելը չէ․ այն ակտիվ և կառուցողական գործընթաց է>> Ջոն Դյուի Նախագծերի մեթոդը (Project methods (http://education.stateuniversity.com/pages/2337/Project-Method.html)) ուսուցման համակարգ է, որի ընթացքում սովորողները գիտելիքներ, կարողություններ, հմտություններ են ձեռք…

  • 9-րդ դաս. Բնագիտություն առարկայի քննությունը ուս. նախագծի միջոցով անցկացնելու մասին

    Թեմայի հեղինակ՝ manush

    ՀՀ ԿԳՄՍ նախարարի մարտի 11-ի 2024 թվականի N 07-Լ հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի հանրակրթական ուսումնական հաստատությունների 2023-2024 ուսումնական տարվա 9–րդ դասարանի «Բնագիտություն» («ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»՝ սովորողի…