ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կոմիտասի 150-ամյակը Արցախում. միջոցառումներին ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը

Հոկտեմբերի 2, 2019
Մշակութային լուրեր Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտում ներկա է եղել «ԿՈՄԻՏԱՍ» միջազգային գիտաժողով-փառատոնի շրջանակում Արցախի Հանրապետությունում  կազմակերպված միջոցառումներին:

Վարդապետի 150-ամյակին նվիրված արցախյան միջոցառումների մեկնարկը տրվել է  Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում՝ Երևանի պետական կամերային երգչախմբի կատարումներով: Ծրագրում ընդգրկված է նաև «ԳԵՂԱՐԴ» երգեցիկ խմբի հոգևոր երաժշտության համերգը Ստեփանակերտի  Սուրբ Աստվածամոր Հովանու Մայր Տաճարում, ինչպես նաև խմբերգային երաժշտության երեկո՝ Հայաստանից մեկնած երգչախմբերի կատարումներով:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն