ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա.Անափիոսյանն ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին

Հոկտեմբերի 3, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչներին՝ մեր երկրում առաքելությունն ավարտող տնօրեն Շեյն Ռոզենտալին, նրան փոխարինող Պաոլո Սպանտիգատիին և ծրագրերի համակարգող Գոհար Մուսայելյանին: 

Ողջունելով հյուրերին նախարարությունում՝ տիկին Անափիոսյանը շնորհակալություն է հայտնել համատեղ աշխատանքի և այն շարունակական աջակցության համար, որ ԱԶԲ-ն ցուցաբերում է մեր երկրին ու, մասնավորապես, կրթության ոլորտի բարեփոխումների իրականացման ճանապարհին: 

Նոր նշանակված տնօրեն Պ. Սպանտիգատիին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ իր կարիերայի ընթացքում աշխատել է ինչպես Եվրոպայում, այնպես էլ Արևելյան Եվրոպայի և ասիական երկրներում և պատրաստ է շարունակել ջանքերը Հայաստանում՝ օժանդակելու արդեն իրականացվող ծրագրերին: Նա արձանագրել է, որ կրթական բարեփոխումները երբեք չավարտվող գործընթաց են, և աշխարհի բոլոր երկրներում էլ դրանք մշտապես գտնվում են քաղաքացիների ու հասարակական հատվածի ուշադրության կենտրոնում: 

Մեր երկրում առաքելությունն ավարտող և Վրաստանում գործունեությունը շարունակող Շ.Ռոզենտալին հիշեցրել է նախարարի տեղակալի մոտ մեկ տարի առաջ տեղի ունեցած հանդիպումը, երբ կրթական բարեփոխումները նոր էին ուրվագծվում՝  արձանագրելով, որ այդ ուղղությամբ արդեն զգալի աշխատանք է տարվել: Նա փոխանցել է Ասիական զարգացման բանկի պատրաստակամությունը ռազմավարության ընդունումից հետո աջակցել դրանից բխող կրթական բարեփոխումների հետագա ընթացքին, առկա մարտահրավերների հաղթահարմանն ու կոնկրետ ծրագրերի իրագործմանը, ինչպիսիք են ուսուցիչների վերապատրաստումը, պիլոտային նախագծերի իրականացումը և այլն։
Փոխնախարար Ա.Անափիոսյանը նույնպես արձանագրել է, որ կրթական չափորոշիչների վերանայման գործընթացը գտնվում է հանրության ուշադրության կենտրոնում, և այսօր ընդունվող որոշումների արդյունքները տեսանելի են լինելու ապագայում:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)