ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ա.Անափիոսյանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ

Հոկտեմբերի 4, 2019
Պաշտոնական

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանը հանդիպել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսի գլխավորած պատվիրակության հետ:  

Ողջունելով հյուրերին՝ փոխնախարարը կարևորել է այն ծրագրերը, որոնք իրականացվում են մեր երկրում եվրոպական գործընկերների աջակցությամբ: Նա ներկայացրել է Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների ու ծրագրերի վերանայման գործընթացի շրջանակում փորձագիտական խմբի գործունեության մանրամասները՝ տեղեկացնելով, որ հայկական կողմը ցանկանում է համախմբել բոլոր աջակիցների ջանքերն ու ռեսուրսները կրթական ոլորտի բարեփոխումներն ամբողջացնելու ուղղությամբ:  Ա.Անափիոսյանը նշել է, որ այս փուլում անհրաժեշտ փաստաթղթերի մշակման, իսկ առաջիկա տարիների իրավակիրառական պրակտիկայի տեսակետից եվրոպական գործընկերների ֆինանսական աջակցությունը նույնպես չափազանց կարևոր է բարեփոխումներն ավարտին հասցնելու համար: 

Պատվիրակության ղեկավար Վ. Մարագոսն առաջարկել է շարունակել երկխոսությունն ու քննարկումները կրթական բարեփոխումների ռազմավարության մշակման, տեսլականի ձևավորման ուղղությամբ: Նա պատրաստակամություն է հայտնել հայկական կողմին տեխնիկական աջակցություն ցուցաբերելու հարցում, ինչպես նաև գալիք տարիներին տրամադրել հնարավոր ֆինանսական օժանդակություն:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը բարձր է գնահատել փոխնախարար Ա.Անափիոսյանի ջանքերը կրթական բարեփոխումների կարևոր գործընթացում՝ վերջին տարիներին դրական տեղաշարժ արձանագրելով դրանց նկատմամբ հասարակության վերաբերմունքի մեջ: 
Փոխնախարար Ա.Անափիոսյանը տեղեկացրել է, որ այս պահին արդյունավետ քննարկումներ են ընթանում Բարձրագույն կրթության և գիտության մասին նոր օրենքի նախագծի շուրջ, ինչը հայկական կողմի համար առաջնահերթություն է, և ենթադրում է համակարգային փոփոխություններ բարձրագույն, շարունակական և ոչ ֆորմալ կրթության բնագավառներում: 

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)