ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Հայաստանի յոթ և բյուր հրաշալիքները

Հոկտեմբերի 9, 2019
Դպրոցական անցուդարձ

Այսօր` հոկտեմբերի 8-ին, Կապանի N 5 հիմնական դպրոցի 4-րդ «ա» դասարանում բաց դաս էր մայրենի առարկայից: Թեման` Հայաստանի յոթ և բյուր հրաշալիքները…

Դասաժամն ուղեկցվեց  հայոց հրաշալիքների ներկայացմամբ (հայոց մեծերը ժողով էին հրավիրել… ):

Դասը նվիրված էր հայ մեծ երգահան Կոմիտասի ծննդյան  150–ամյակին:

«Կաքավիկ» երգն իր ջերմությամբ ազդարարեց, որ 4-րդ «ա» դասարանում տիրում է համերաշխ մի մթնոլորտ, որը ստեղծողները` աշակերտները, հանդես եկան շատ հետաքրքիր ու բազմազան տեղեկություններով…

Այդպես էլ ընթացավ. ներկայացրին Կոմիտաս, Հովհաննես Թումանյան, Արամ Խաչատրյան Մարտիրոս Սարյան, Անդրանիկ Օզանյան, Կապուտաչյա Սևան և այլն:

Դասն ավարտվեց «Ես այնպես կանեմ, որ …» վարժանքով, որը հայտնվեց երազանքների օդապարիկում:

Երեխաները ստացան հատուկ մրցանակներ` դասվարի կողմից: (ակտիվ մասնակցող, սահուն ընթերևցող, արտահայտիչ ասմունքող, գեղեցիկ պատմող):

Տնօրենությունը մեծ գոհունակությամբ արտահայտվեց դասաժամի մասին` ավելացնելով, որ հաջորդ  հրաշալիքը  հենց իրենք են` 4-րդ «ա» դասարանի աշակերտներն` իրենց դասվար Աիդա Բայունցի գլխավորությամբ:

 Տարրական կրթության մ/մ նախագահ` Ա. Աբրահամյան

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)