ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Կոմիտասի ժառանգությունն անգնահատելի է. Ա.Հարությունյան

Հոկտեմբերի 9, 2019
Մշակութային լուրեր Պաշտոնական

Բեռլինի Հումբոլտի անվան համալսարանում մեկնարկել է «Կոմիտասը և իր ժառանգությունը»  միջազգային գիտաժողովը` նվիրված Վարդապետի 150-ամյակին: Գիտաժողովի բացման արարողությանը ներկա են եղել և ելույթ ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Գերմանիայի տնտեսական զարգացման և համագործակցության դաշնային նախարարության պետքարտուղար Մարիա Ֆլախսբարթը, Բեռլինի Հումբոլտի համալսարանի փոխնախագահ, պրոֆեսոր Լյուդվիգ Քրոնթհալերը:

«Կոմիտաս Վարդապետն իր անփոխարինելի տեղն է զբաղեցնում հայ երաժշտական մշակույթի պատմության մեջ: Նրա ժառանգության դերը հայ ազգային երաժշտության մեջ անգնահատելի է, իսկ յուրօրինակ և չկրկնվող կոմպոզիտորական ոճը չի ենթարկվում որևէ դասակարգման»,-ասել է նախարարը:

Ա. Հարությունյանն արձանագրել է, որ Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանին նվիրված գիտաժողովն ունի կարևորագույն նշանակություն ինչպես ոլորտի մասնագետների, այնպես էլ հանրության համար: «Վստահ եմ, որ այն կծառայի իր նպատակին և այս օրերի ընթացքում կլինի լավագույն փորձի փոխանակում, միջմշակութային երկխոսության խորացում և համագործակցային սերտ կապերի հաստատում»,-ասել է նախարարը: Ա. Հարությունյանը նաև շնորհակալություն է հայտնել գիտաժողովի կազմակերպիչներին`  Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը, Բեռլինի Հումբոլտի անվան համալսարանին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտին, Գերմանական ակադեմիական փոխանակման ծառայությանը, Բեռլինի պետական գրադարանին և Հալլեի Մարտին Լյութերի անվան համալսարանին:

Միջազգային համաժողովի մասնակիցներն այցելել են նաև այն ֆակուլտետ, որտեղ սովորել է Կոմիտասը, ծաղկեպսակ են դրել նրա հուշատախտակին՝  հարգանքի տուրք մատուցելով Վարպետի հիշատակին:

Գերմանիայում Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի շրջանակում նախատեսված են նաև ցուցահանդես, նրա ստեղծագործությունների ունկնդրումներ: Ներկայացուցչական հավաքի աշխատանքները կամփոփվեն  հոկտեմբերի 10-ին:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…