ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գալիքը ուսուցչի ձեռքերում է…

Հոկտեմբերի 9, 2019
Դպրոցական անցուդարձ

Ուսուցչի տոնին նվիրված շնորհավորական միջոցառումները  Կապանի N 5 հիմնական դպրոցում ունեն յուրօրինակ միտք ու բովանդակություն…

Տոնին նվիրված խորհուրդը պահպանելով` «Գալիքը  ուսուցչի ձեռքերում է» թեմայով միջոցառման ժամանակ հնչեցվեց խոսք` նվիրված դպրոցի ամեն մի մանկավարժի…

Միջոցառումն ընթացավ գրական-երաժշտական կոմպոզիցիայով:

Վերջում դպրոցի կողմից շնորհակալագրերով պարգևատրվեցին մի շարք ուսուցիչներ:

Սակայն առանձնացվեց երկարամյա տարիների փորձ ու վաստակ ունեցող մանկավարժի, պահեստազորային կապիտան, զինղեկ` Հրաչիկ Փարամազյանի պարգևատրումը` դպրոցի տնօրեն Սիրանուշ Հարությունյանի կողմից Շնորհակալագրով ու Զինվորական կոմիսարիատի կողմից` Պատվոգրով, որը հանձնեց դպրոցի նորանշանակ զինղեկ Գարիկ Ներսեսյանը:                                              

Տարրական կրթական մ/մ նախագահ` Արևիկ Աբրահամյան