Ի՞նչ են շատ սիրում երեխաները, ինչի՞ց նրանք երբեք չեն հրաժարվի: Իհա՛րկե, շոկոլադ:
Եթե շոկոլադ խոստանաս, նույնիսկ փոքրիկ չարություն չեն անի:
Եվ ահա Վանաձորի թիվ 23 հիմանական դպրոցի 4-րդ «ա» դասարանի դասղեկ Եկատերինա Միրզոյանի և ծնողների մտաhղացումն էր՝ ցույց տալ, թե ինչպես է պատրաստվում շոկոլադը և, իհարկե, համտեսել այն հենց այնտեղ, որտեղ այն պատրաստվում է: Ամբողջ դասարանով մեկնեցին էքսկուրսիա «Գուրմե, դուրմե» շոկոլադի գործարան: Դա դաստիարակչական և ճանաչողական էքսկուրսիա էր:
Նրանց սիրով ու բարեկամաբար դիմավորեցին և ուղեկցեցին գործարան: Այնտեղ տեսաֆիլմի միջոցով նրանց ներկայացրին շոկոլադի ծագման պատմությունը, ցույց տվեցին գործարանի արտադրանքի տեսականին և թե ինչպես է փաթեթավորվում շոկոլադը: Հետո երեխաները իրենց ձեռքով դասավորեցին շոկոլադե սալիկները և փաթեթավորեցին այն: Իսկ երբ իրենց իսկ ձեռքով փաթեթավորված շոկոլադե տուփը նվիրեցին իրենց, նրանց ուրախությանը չափ չկար. առաջին անգամ զգացին իրենց աշխատանքի հաճույքը: Շոկոլադի տուփի վրա գրված էր՝ «Մենք այցելել ենք Gourmet»:
Նրանք շնորհակալություն հայտնեցին գործարանի ղեկավարությանը, աշխատակիցներին և տպավորությունների մասին գրեցին առաջարկությունների գրքում:
Ամեն ինչ հրաշալի էր և հաճելի: Դե ինչ, ինչպե՞ս չսիրել շոկոլադը:
Երեխաները իրենց հետ իրենց ծնողների, ընկերների համար ևս տուն տարան շոկոլադի տեսականի,իսկ իրենք հագեցել էին գործարանի հյուրասիրությունից:
Այնքան մեծ էր տպավորությունը, որ Վանաձոր վերադարձի ճանապարհին նրանք նախագծում էին հաջորդ էքսկուրսիան:
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ