ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Միջոցառում. «Առաջնորդություն» հիմնադրամ

Սեպտեմբերի 6, 2019
Դպրոցական անցուդարձ

2019թ. օգոստոսի 23-ին «Առաջնորդություն» հիմնադրամի կողմից կազմակերպված միջոցառմանը ՀՀ Լոռու մարզից մասնակցում էին  100 երեխաներ՝ ՀՀ Լոռու մարզի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Բարոյանի ուղեկցությամբ:

Երեխաների շարքում էին ծովակալ Իսակովի անվան թիվ 23 հիմնական դպրոցի սաները:

Բարձր մակարդակով կազմակերպված էքսկուրսիայի շրջանակում երեխաները այցելել են Ազգային Ժողովի նիստերի դահլիճ, II կենտրոն, Մատենադարան, ճաշել են Պանդոկում, ապա «Գրանդ Քենդի» սրճարանում:

Մասնակիցները վերադարձան վառ տպավորություններով և արժևորված լինելու վեհացնող զգացողությամբ, որը, վստահաբար, մեծ ներդրում է ունենալու նրանց անձի հետագա զարգացման համար:

Երեխաները, նրանց ծնողներն  անչափ շնորհակալ են կազմակերպիչներին, երեխաների օրը տոնական դարձնելու,  բարձր տրամադրություն պարգևելու և գեղեցիկ նվերների համար: