ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցային համալիրի ղեկավարությունը և աշխատակիցները Հրազդանի Վ.Սարոյանի անվան հ.11 հիմնական դպրոցում

Նոյեմբերի 3, 2016
Դպրոցական անցուդարձ

«Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցային համալիրի աշխատակիցները իրենց գլխավոր տնօրենի ղեկավարությամբ դարձյալ դպրոցում են, դարձյալ դպրոցի հատուկ կրթության ստորաբաժանման աշակերտների հյուրերն են:

Նրանք մեկ անգամ ևս ապացուցում են, որ երեխաների կրթությունն ու դաստիարակությունն իրենց համար առաջնային խնդիրներ են: Առավել ևս, երբ խոսքը հատուկ խնամքի կարիք ունեցող երեխաների մասին է: Երեխաներ, ովքեր մարդկային ջերմ մոտեցումների կարիք ունեն, ովքեր փաղաքշանքի ու գուրգուրանքի կարիք ունեն, ովքեր մարդու համար շատ անհրաժեշտ ուշադրության կարիք ունեն:

 Հատուկ կրթության ստորաբաժանման միջանցքում հավաքվել էին հատուկ կրթության ստորաբաժանման և ներառական կրթություն ստացող երեխաները, ուսուցիչները, ծնողները:

 Հյուրանոցային համալիրի աշխատակիցները հետաքրքիր միջոցառում էին նախատեսել երեխաների համար. հեծանիվ էին վարում աշակերտները, որին ամրացված էր հյութաքամիչ, որի մեջ հյուրանոցի աշխատակիցները թարմ մրգեր էին լցնում: Երեխաները վարում էին հեծանիվը, պտտվում է ակը մեծ արագությամբ, և թարմ մրգերը դառնում են թարմ հյութ, որոնք մատուցվում են աշակերտներին կազմակերպված հյուրասիրության ժամանակ , իսկ  սեղանն առատ էր երեխաների համար սքանչելի քաղցրավենիքներով ու մրգերով:

Միջոցառման ավարտին հյուրանոցային համալիրի աշխատակիցները նվերներ բաժանեցին աշակերտներին: Սրտառուչ էր հյուրանոցային համալիրի և աշակերտների բաժանումը: Միայն պետք էր տեսնել:

Շնորհակալություն «Ծաղկաձոր Մարիոթ» հյուրանոցային համալիրի և՛ ղեկավարությանը, և՛ աշխատակիցներին իրենց բարի կամեցողության, ջերմ հոգատարության և իրենց մարդկային գեղեցիկ որակների համար:

                                                                                              Մ. Զաքարյան

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)