ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Այց Անտառամեջ գյուղի միջնակարգ դպրոց

Հոկտեմբերի 15, 2019
ՏՀՏ նորություններ Լուրեր կազմակերպություններից

Այս ուսումնական տարվա ընթացքում Գեղարքունիքի մարզի Անտառամեջ գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները ֆիզիկա առարկան կուսումնասիրեն հեռավար ձևով։

Աշխատանքային տարբեր հարցեր քննարկելու և փորձնական աշխատանքի մեկնարկը կազմակերպելու նպատակով Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) աշխատանքային խումբն այցելեց Անտառամեջ գյուղի միջնակարգ դպրոց, հանդիպեց փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցի աշխատակազմի և սովորողների հետ։

ԿՏԱԿ-ի տնօրենի տեղակալ Ա․ Կուլախսզյանը և դպրոցի տնօրեն Ա․ Ազարյանը քննարկեցին գործընթացի կազմակերպչական հարցերը։ Աշակերտների հետ հանդիպման ժամանակ ԿՏԱԿ-ի հեռավար ուսուցման կազմակերպման պատասխանատուներ Մ․ Ավետիսյանն ու Ս․ Գևորգյանը ներկայացրեցին աշխատանքի կազմակերպման ընթացքը, ծանոթացրեցին հեռավար ուսուցման համակարգից օգտվելու հմտություններին, յուրաքանչյուր սովորողին տրամադրվեց մուտքի հնարավորություն։ Այնուհետև դասընթացավար Սիլվա Գրիգորյանն իր նոր և ուշիմ սաների հետ զրուցեց բնագիտական տարբեր երևույթների մասին, նրանց սահուն կերպով առաջնորդեց հեռավար ուսուցման հարթակ՝ իր մշակած ինտերակտիվ նյութերի հետ ծանոթանալու և նրանց ձեռքբերած սկզբնական հմտությունները կիրառելու նպատակով։

 

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնում ստեղծվել է «Հեռավար ուսուցման կենտրոն», որի գործունեության հիմնական նպատակներից մեկն առարկայական մասնագետներ չունեցող դպրոցների աշակերտների համար հեռավար ուսուցման դասընթացների իրականացումն է։

ՀՈւԿ-ի աշխատանքի փորձնական փուլում (2019-2020 ուստարվա ընթացքում) Գեղարքունիքի մարզի Անտառամեջ և Արարատի մարզի Սիսավան համայնքների միջնակարգ դպրոցների աշակերտների համար կկազմակերպվեն ֆիզիկա (Անտառամեջ) և քիմիա (Սիսավան) առարկաների հեռավար դասընթացներ։

Ընտրված դասընթացավարները, հեռավար դասընթացները կկառուցեն ուսումնական ծրագրերին ու առարկայական չափորոշիչներին համապատասխան և կվարեն ՀՈւԿ-ի աշխատակիցների աջակցությամբ։

Որպես աշխատանքային միջավայր կօգտագործվի «Հայկական կրթական միջավայրի» «Հեռավար ուսուցում» համակարգը (https://elearning.armedu.am/

Որպես կրթական բովանդակություն դասընթացավարներն, իրենց մշակումներին զուգահեռ, կարող են օգտագործել նաև «Ինտերակտիվ ուսուցում» կայքի (http://esource.armedu.am/) էլեկտրոնային պաշարները (ընտրված առարկաների բոլոր դասարանների համար կայքը պարունակում է տեսական մաս, լաբորատոր և  գործնական աշխատանքներ, ցուցադրական նյութեր)։

Նյութի աղբյուրը. Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)

  • Պարզաբանումներ

    Թեմայի հեղինակ՝ manush

    Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Նոր նյութի ներկայացում Նոր նյութի բացատրության ժամանակ պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ աշակերտը միանգամից չի կարող շատ բան սովորել: Ըստ գիտական հետազոտությունների` Նոր նյութի հաղորդման ժամանակ կարևոր է…