ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Գիտաժողով՝ նվիրված գերմաներենի դասավանդման նոր մեթոդներին

Հոկտեմբերի 16, 2019
Պաշտոնական

Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում հոկտեմբերի 14-15-ը տեղի է ունեցել «Սովորողների խոսքի պրոֆիլային վերլուծություն» խորագրով երկօրյա միջազգային գիտաժողով` նվիրված գերմաներենի դասավանդման նոր մեթոդներին և մոտեցումներին:

Գիտաժողովին, որպես հիմնական բանախոս, հրավիրվել է հայտնի գիտնական, դոկտոր, պրոֆեսոր Վիլհելմ Գրիսհաբերը` Գերմանիայից: Նա գիտաժողովին մասնակից ներկա և ապագա մանկավարժներին ներկայացրել է գերմաներենի, որպես օտար լեզվի ուսուցման նոր մեթոդը,  որին մասնագիտական շրջանակները տվել են «Սովորողների խոսքի պրոֆիլային վերլուծություն» անվանումը:

 Դոկտոր, պրոֆեսոր Վիլհելմ Գրիսհաբերը երախտագիտություն է հայտնել  գերմաներեն դասավանդող հայ ուսուցիչներին, որոնք աշակերտների շրջանում նախապես անցկացրել են հարցումներ, կատարել տեքստային առաջադրանքներ և արդյունքները տրամադրել պրոֆեսորին. «Ես այդ աշխատանքներում տեսել եմ, թե ինչպես են Հայաստանում սովորում գերմաներեն»,-նշել է պրոֆեսորը` հույս հայտնելով, որ նոր մեթոդն ուսուցիչների համար կիրառական նշանակություն կունենա:

Գիտաժողովին մասնակցել են Երևանի և մարզերի դպրոցներում գերմաներեն դասավանդող ուսուցիչները: Նրանք կարևորել են նոր մեթոդի կիրառման վերաբերյալ ձեռնարկը և հույս հայտնել, որ այն կնպաստի գերմաներենի դասավանդման արդյունավետության բարձրացմանը:

Գիտաժողովի մասնակիցներից գերմանացի Հոլգեր Շմիդթն արդեն 5 տարի աշխատում է Հայաստանում, գերմաներեն է դասավանդում և´ դպրոցում, և´ քոլեջում: Վստահեցնում է՝ աշխատանքում մշտապես իրականացրել է լեզվի վերլուծություն,  ունի աշակերտների գիտելիքների ստուգման, գնահատման ծրագիր, բայց կարծում է, որ գիտաժողովին մասնակցությունը, նոր մեթոդի կիրառումը նոր հնարավորություններ կընձեռի գերմաներենի դասավանդման ոլորտում:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունել են Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր Սրբուհի Գևորգյանը, օտար լեզուների դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մելանյա Աստվածատրյանը:

Գիտաժողովը կազմակերպել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը` Երևանի գերմանական ուսումնամշակութային կենտրոնի հետ համատեղ՝ Հայաստանում ԳԴՀ դեսպանության աջակցությամբ:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)