ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Սպորտլանդիա»՝ լսողության խանգարումներ ունեցող երեխաների մասնակցությամբ

Հոկտեմբերի 16, 2019
Պաշտոնական Սպորտային լուրեր

Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրում հոկտեմբերի 15-ը սպորտային է եղել: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվել է «Սպորտլանդիա», որին մասնակցել են կրթահամալիրի 5-9-րդ դասարանների աշակերտները:

Կրթահամալիրի տնօրեն Լուսինե Բաբայանը, ողջունելով նախաձեռնությունը, ընդգծել է, որ նման միջոցառումները չափազանց կարևոր են, ու նմանատիպ մրցումներում հաղթողներ և պարտվողներ չեն լինում: «Միջոցառումն ինքնին դրական լիցքեր ու տրամադրություն է հաղորդում, նպաստում է մասնակիցների սպորտային ունակությունների զարգացմանը»,- ասել է Լ. Բաբայանը:

Կրթահամալիրի սաները ֆիզկուլտուրային-առողջարարական միջոցառմանը մասնակցել են երկու թիմով՝ «Արծիվներ» և «Բազեներ»: 6 մրցաձևերի պայքարում միավորների առավելությամբ հաղթել են «Արծիվները»:  ԿԳՄՍ նախարարության մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության քաղաքականության վարչության պետ Սուրեն Պռազյանը մասնակից երկու թիմին էլ հանձնել է գավաթներ և նվերներ:

«Բոլորին շնորհավորում եմ հաջողված օրվա կապակցությամբ: Մրցումներն իսկապես անցան լարված պայքարում: Շնորհակալություն եմ հայտնում կրթահամալիրի անձնակազմին և մասնակիցներին միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելու համար»,- նշել է Ս. Պռազյանը՝ հավաստելով, որ կրթահամալիրի հետ համագործակցությունը շարունակական է լինելու:

Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

  • Գործողություններ բազմությունների հետ

    Թեմայի հեղինակ՝ ՄԱՄՅԱՆ Ա․

    Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…

  • Արդյոք՞ մարդու իրավունքները չեն խախտվի, եթե անձը առաջնորդվի բարոյական նորմերով:

    Թեմայի հեղինակ՝ gayane.siradexyan

    Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…

  • Ռուբրիկները՝ որպես ուսումնառության գնահատման միջոց

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…

  • Սովորողի աշխատանքի գնահատման միջոցները

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…

  • Ուղիղ հրահանգումով դասավանդում/ դասապլանների օրինակներ

    Թեմայի հեղինակ՝ Lianna3

    Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)