ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ ՈՒՍՈՒՑԻՉ...

Հոկտեմբերի 17, 2019
Դպրոցական անցուդարձ

Հոկտեմբերի 16-ին Կապանի N13 հիմնական դպրոցի աշակերտները ուսուցիչներին պարգևեցին բարձր տրամադրություն։ Կազմակերպվեց միջոցառում՝ «Շնորհավո՛ր տոնդ, սիրելի՛ ՈՒՍՈՒՑԻՉ...» խորագրով /Հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Ռուզաննա Մեժլումյան/։

Ուսուցիչների հայրենանվեր և անձնուրաց աշխատանքը պետք է գնահատվի ամեն օր: Աշակերտներն իրենց խոսքում նշեցին, որ Ուսուցչի օրը ամենանվիրական տոներից մեկն է, և յուրաքանչյուր մարդ հիշողության բազմաթիվ թելերով կապված է դպրոցին: Կարևորելով ուժեղ ու կիրթ սերունդ, արժանի քաղաքացի դաստիարակելու գործում ուսուցչի դերակատարումը՝ դպրոցի սաները հանդես եկան ազգային, հայրենասիրական երգի ու պարի բարձրաճաշակ կատարումներով: Դպրոցի տնօրեն Զավեն Ստեփանյան շնորհավորելով ուսուցիչներին՝ մաղթեց նրանց ուժ, եռանդ,տոկունություն՝ սերունդներ կրթելու պատվաբեր աշխատանքը նվիրումով կատարելու համար։

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան