ՀԱՅԿԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ՄԻՋԱՎԱՅՐ
ՊՈՐՏԱԼ
ԿՐԹԱԿԱՆ
ՖՈՐՈՒՄ
ՊԱՇԱՐՆԵՐԻ
ՇՏԵՄԱՐԱՆ
ՀԵՌԱՎԱՐ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԻՆՏԵՐԱԿՏԻՎ
ՈՒՍՈՒՑՈՒՄ
ԿԿՏ
ՀԱՄԱԿԱՐԳ

«Թող հավերժ լռեն բոլոր զենքերը և աշխարհում տիրի խաղաղությունը»

Հոկտեմբերի 18, 2019
Դպրոցական անցուդարձ

«Թող հավերժ լռեն բոլոր զենքերը և աշխարհում տիրի խաղաղությունը» այս խորագիրն էր կրում Կապանի N13 հիմնական դպրոցի աշակերտների կողմից կազմակերպված ակցիան /Պատմության ուսուցիչ Էդգար Հարությունյան/։ Նրանց ցանկությունն էր, որ աշխարհի բոլոր մանուկները չկորցնեն հավատն արդարության, խաղաղության և լավ օրերի նկատմամբ, կարողանան հույսով նայել պայծառ ապագային։ Թող Տերը օրհնի բոլոր իրական խաղաղասերներին, երկխոսության մթնոլորտ ստեղծողներին և խաղաղության դեսպաններին՝ անկախ նրանց կրոնից և ազգությունից: Աշակետները կոչ արեցին միանալ խաղաղության հաստատմանն ուղղված արշավին՝ հանուն պատերազմական գոտում կանգնած երիտասարդ կյանքերի պահպանման։ Ակամա հիշեցի «Ես տիկնիկիս ու ինձ համար խաղաղություն եմ ուզում» տողերը:

ՄԿԱ գծով փոխտնօրեն Ժաննա Վարդանյան