Կապանի N 5 հիմնական դպրոցի բակը տոնական զգեստ է հագել: Առիթը դպրոցի արևելյան հատվածում Էկո պուրակի բացման արարողությունն է, որին միջին դասարանների աշակերտները ուսումնական տարվա առաջին օրվանից էին նախապատրաստվում:
Նախկինում տեղանքը ծաղկանոց էր, որը վերածվել էր անփույթ ծառաստանի:
Եվ, ահա, դպրոցը համագործակցում է «Էկոկրթության իրականացումը և էկոանկյունների հիմնումը Կապան և Քաջարան համայնքների դպրոցներում» ծրագրի հետ, որի շրջանակում կենսաբանության ուսուցչուհի Անուշ Արզումանյանն իրականացրել է էկոկրթություն, էկոմիջոցառումներ, կանաչ մտածելակերպի նախաձեռնություններ, ծրագրի շահառու աշակերտների միջոցով, նոր կյանք ու շունչ տվել երբեմնի անօգնական «ծաղկանոցին», կիրառական աշխատանքով այն փոխարկել էկոպուրակի:
Սա մեր սերնդի առաջին էկոցուցահանդեսն է, որի բացումը կատարվել է «Ծիածան» առաջնորդների կրթական կենտրոն ՀԿ-ի Պահպանվող Տարածքների Աջակցման Ծրագիր-Հայաստան փոքր դրամաշնորհների ծրագրի ղեկավար Սուսաննա Մարտիրոսյանի անմիջական մասնակցությամբ, ով դպրոցի տնօրեն Սիրանուշ Հարությունյանի հետ հատեց մուտքի ժապավենը: Հյուրընկալումն ազդարարվեց ազգային պարային ողջույնով:
Ծրագրի շրջանակում դպրոցում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետու հաղորդում տվեց կենսաբանության ուսուցչուհի Անուշ Արզումանյանը, որից հետո էկոպուրակը ծառայեցրեց նախատեսված նպատակին` էկոակումբի աշակերտների միջոցով ներկաներին մատուցեց էկոհանդես: Ներկա են գտնվել, «Զանգեզուր». բնապահպանական ՀԿ-ի ղեկավար Աշոտ Ավագյանը, «Խուստուփ» բնապահպանական ՀԿ-ի ղեկավար Վլադիկ Մարտիրոսյանը, դրամաշնորհային ծրագրի ղեկավարներ Ռոբերտ Հարությունյանը, Նվարդ Հարությունյանը ծրագրի համակարգողներ Լիլիթ Բաբայանը, Լիլիթ Առաքելյանը ծրագրի դասընթացավար` Հասմիկ Համբարձումյանը, «Յուլիա» ՀԿ-ի ղեկավար Ռիտա Դավթյանը, «Սյունյաց երկիր» թերթի թղթակից Վահրամ Օրբելյանը, ծնողներ, ուսուցիչներ, աշակերտներ։
Դպրոցի տնօրեն Սիրանուշ Հարությունյանը մտքեր փոխանակելու ընթացքում նշեց, որ գործառույթը պետք է լինի շարունակական և էկոպուրակը պետք է վերաճի, վերազարգանա, վերածվի էկոդպրոցի:
Խորհրդանշական արարողությամբ ավարտվեց միջոցառումը` տնկվեց Էկոդպրոցի առաջին ծառը:
Լավագույն աշակերտները ծրագրի կողմից ստացան խրախուսական նվերներ:
Կապանի N 5 հիմնական դպրոց
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հարգելի ուսուցիչներ, «Պարզաբանումներ» թեմայում Ֆորումի ադմինիստրատորները՝ Մարի Գասպարյանը (https://forum.armedu.am/member/9113-%D5%B4%D5%A1%D6%80%D5%AB-%D5%A3%D5%A1%D5%BD%D5%BA%D5%A1%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6) և Արփինե Քիրիշյանը (https://forum.armedu.am/member/14139-arpi-kirishyan), կպատասխանեն ձեզ հետաքրքրող հարցերին:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ