Համաժողովի բացման արարողությանը ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, բազմաթիվ հյուրեր։
«Դասավանդի′ր, Հայաստան» ծրագրի մասնակից 11-րդ դասարանցի Էդիկ Նազարյանը 7 հարց է ուղղել վարչապետ Ն. Փաշինյանին, որոնք, մասնավորապես, վերաբերել են այն խնդիրներին, թե հայոց պատմության մեջ ինչպիսի՞ն է եղել կրթության դերը, ինչպիսի՞ն կլինի կրթությունը Հայաստանում 10 տարի անց, ինչպիսի՞ գիտելիքներ են անհրաժեշտ առաջնորդության համար, աշակերտները կարո՞ղ են մասնակցություն ունենալ կրթության քաղաքականության մշակմանը և այլն:
Ի պատասխան՝ վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարության նպատակն է՝ կրթությունը Հայաստանում դարձնել ազգային ապրելակերպ, որպեսզի քաղաքացու կրթությունը լինի շարունակական՝ ողջ կյանքի ընթացքում: Ըստ Ն. Փաշինյանի՝ կրթության ամենակարևոր բաղադրիչն ինքնակրթությունն է: 10 տարի հետո վարչապետի երազանքի կրթությունն այն է, երբ չկա հակադրություն աշակերտի և ուսուցչի, աշակերտի և դպրոցի միջև, երբ կրթությունն ընդլայնում է աշխարհայացքը և քաջալերում աշակերտի ձգտումը, երբ գիտելիքը սահմաններ չունի: Դիմելով աշակերտներին՝ Նիկոլ Փաշինյանը կոչ է արել հավատալ սեփական ուժերին և գտնել իրենց առաքելությունը:
Լրագրողների հետ զրույցում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշել է, որ այս միջոցառումն իր կարգախոսով տեղավորվում է այն քաղաքականության շրջանակում, որը հռչակել է ՀՀ կառավարությունը, այն է՝ որակյալ կրթություն բոլորի, այլ ոչ թե քչերի համար:
«Նման ներկայացուցչական քննարկումները և արտերկրի լավագույն փորձի ներմուծումը կօգնեն մեզ՝ ծրագրերի մշակման և նոր քաղաքականության իրականացման առումով: Մենք համագործակցում ենք «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հետ. նրանց մասնագետները մեր տարբեր դպրոցներում դասավանդում են, և իրենց մեթոդաբանությունից որոշ դրվագներ և բաղադրիչներ անպայման ներառում ենք մեր բարեփոխումների և ծրագրերի մեջ»,-նշել է նախարարը՝ ընդգծելով, որ «Դասավանդի՛ր, Հայաստան» ծրագրի արդյունքը տեսանելի է, քանի որ նրանց մասնագետները ոչ միայն կրթություն են տալիս, այլև առհասարակ միջավայր են փոխում համայնքներում, մոտիվացնում աշակերտին:
Ըստ Արայիկ Հարությունյանի՝ Հայաստանում նման ներկայացուցչական միջոցառում անցկացնելը պայմանավորված է նաև հանգամանքով, որ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը բավականին ակտիվ համագործակցում է «Կրթություն բոլորի համար» ցանցի շրջանակում:
Նշենք, որ այս տարվա համաժողովի քննարկման հիմնական թեման է՝ ինչպես նախապատրաստել աշակերտներին հարափոփոխ աշխարհի կերտմանը: Եռօրյա համաժողովի ընթացքում նախատեսվում են քննարկումներ ինչպես «Կրթություն բոլորի համար» միջազգային ցանցում, այնպես էլ դրանից դուրս գործող մասնագետների, զանազան խմբերի մասնակցությամբ:
Համաժողովին մասնակցում են պատվիրակներ ամբողջ աշխարհից, այդ թվում՝ Լիխտենշտեյնի արքայադուստր Տատյանան, «Աշխարհի լավագույն ուսուցիչ» 2019թ. տիտղոսակիր Փիթեր Թաբիչին, Համաշխարհային բանկի կրթության գլոբալ պրակտիկայի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ղեկավար Հարրի Փաթրինոսը:
Վերջին 5 տարիների ընթացքում կրթական համակարգում «Դասավանդի′ր, Հայաստան»-ի ազդեցության կրողներն են Հայաստանի յոթ մարզերի ավելի քան 14000 երեխաներ:
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ