ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ընդունել է ԵՄ կրթության, երիտասարդության, սպորտի և մշակույթի հարցերով գլխավոր տնօրեն Թեմիս Քրիստոֆիդոուի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրել է այն հիմնական ուղենիշները, որոնք ընկած են ոլորտային բարեփոխումների հիմքում։ Նախարարի խոսքով, կրթական ոլորտում հիմնաքարային է ներառականության սկզբունքը, քանի որ կրթությունը պետք է բոլորի համար հասանելի լինի։ Մեկ այլ կարևոր ուղղություն է տեխնոլոգիաների կիրառումը կրթական գործընթացում, և նախարարությունը հետևողական աշխատանքներ է իրականացնում արհեստական բանականության գործիքները համակարգում ներդնելու նպատակով։
Անդրադառնալով կանանց ներգրավվածության հարցին՝ նախարարն ընդգծել է, որ հատկապես STEM առարկաների տեսանկյունից Հայաստանն առաջատար դիրքերում է, քանի որ տարեցտարի ավելի շատ կին ներկայացուցիչներ են նախընտրում այդ ուղղությունը, ի տարբերություն համաշխարհային միտումների։
Ա. Հարությունյանը կարևորել է նախարարության նախաձեռնած՝ նախադպրոցական կրթության, ինչպես նաև բարձրագույն կրթության ու գիտության մասին օրենքների փոփոխությունները, որոնք հնարավորություն կտան առաջիկա տարիներին ապահովել նախակրթարաններում երեխաների շուրջ 70 տոկոսի ընդգրկվածությունը և հետազոտական գործունեությունը և գիտությունը վերադարձնել բուհեր։
ԵՄ կրթության, երիտասարդության, սպորտի և մշակույթի հարցերով գլխավոր տնօրեն Թեմիս Քրիստոֆիդոուն ողջունել է բարեփոխումների՝ նախարարության տեսլականը և նշել, որ այն խնդիրները, որոնց բախվում է Հայաստանի կրթության համակարգը, առկա են նաև ԵՄ երկրներում և դրանք հնարավոր է լուծել համագործակցության ճանապարհով։
Թեմիս Քրիստոֆիդոուն, մասնավորապես, նշել է, որ բուհերի միջազգայնացման և գիտության զարգացման ոլորտներում Հայաստանի և ԵՄ միջև առկա են գործակցության բազմաթիվ հնարավորություններ, և ընդգծել՝ շատ կարևոր է, որ այնպիսի ծրագրերը, ինչպիսին է օրինակ Մարի Կյուրիի անվան կրթաթոշակային ծրագիրը, շահառուների հնարավորինս լայն շրջանակ ընդգրկեն։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մշակույթի ոլորտին։ Նախարար Արայիկ Հարությունյանն ընդգծել է կրթության և մշակույթի փոխկապակցվածության կարևորությունը, և պատմել Հայաստանում իրականացվող այնպիսի կրթամշակութային ծրագրերի մասին, ինչպիսիք են Դպրոցական աբոնեմենտային համակարգը, «Քո արվեստը դպրոցում» և «ԴասA» նախագծերը։ Ի պատասխան՚ ԵՄ կրթության, երիտասարդության, սպորտի և մշակույթի հարցերով գլխավոր տնօրենը նշել է, որ այս ասպարեզում Հայաստանի ունեցած ձեռքբերումներն անվիճելի են։
Նյութի աղբյուրը. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն
Բազմության և նրա տարրերի հասկացությունները մաթեմատիկայում սկզբնական հասկացություններ են: Բազմությունն իրարից տարբեր առարկաների, գաղափարների, օբյեկտների հավաքածու է : Հավաքածուի անդամները կոչվում են բազմության տարրեր: Սովորաբար բազմությունները նշանակվում են լատինական մեծատառերովÕœA,B,C...,…
Նորմը դա միմիյանց միջև հարաբերությունները կարգավորելու և ավելի ներդաշնակ համայնքներ ու հասարակություններ ձևավորելու նպատակով մարդկանց կողմից ստեղծված վարքագծի կանոն է: Նորմերը լինում են իրավական և բարոյական: 1. Իրավական նորմ՝ պարտադիր…
Ե՞րբ օգտագործել գնահատման աղյուսակը (ռուբրիկը) Ռուբրիկներն օգտագործվում են՝ 1. թիրախային թեմայի շուրջ աշակերտների կատարած հետազատության/ էսսեի գնահատման դեպքում: 2. ելույթի/պրեզենտացիայի գնահատման դեպքում: 3. հաղորդակցման հմտությունը, թիմով աշխատելու կարողունակությունը գնահատելիս: 4.…
Գնահատում Կրթական գնահատումը ուսումնական գործընթացի արդյունավետության և ուսուցման արդյունքների բացահայտման միջոց է; / Տես՝ Հանրակրթության պետական կրթակարգ. Միջնակարգ կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004/ Գնահատմամբ պարզվում է սովորողների և դպրոցների…
Դասի պլան Ես և շրջակա աշխարհը առարկայից Կաղապարի լրացման տեսաուղեցույց (https://drive.google.com/file/d/1MoCO3pXvgd4B8yHtapHUo24WDNtygZrw/view?usp=drive_link) Մեթոդական ուղեցույց (https://docs.google.com/document/d/1wL56E_w6CSzWXB__VmKmF4iMi8trsQGs/edit?usp=sharing&ouid=108287337791459882737&rtpof=true&sd=true)
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 5-րդ դասարան
Մուտքի խոսք Էռնեստ Հեմինգուեյի «Ծերունին և ծովը» վիպակը հանրակրթական դպրոցներում ուսումնասիրվում է 8-րդ դասարանում հինգ կամ վեց դասաժամով, որոնցից մեկ դասաժամ հատկացվում է գրողի կենսագրությանը, վիպակի ժանրային առանձնահատկությունների ուսուցմանը: Գրականության դասերին նորագույն մեթոդների ու հնարների հմտորեն կիրառումը մշտապես կարևոր բաղադրիչ է հանդիսացել ուսուցման նպատակին հասնելու համար: Մեթոդների ու հնարների բազմազանության մեջ ուսուցիչը պիտի կարողանա ընտրել թեմային համապատասխանող, համեմատաբար ավելի արդյունավետ, հետաքրքիր, ինչպես նաև սովորողների վերլուծական- քննադատական մտածողությունը զարգացնող միջոցներ, գործիքներ, թվային ռեսուրսներ: Արդյունավետ մեթոդների ընտրությունից է կախված առաջադրված նպատակի իրականացումը: «Ծերունին և ծովը» վիպակի դասավանդման մեթոդները կարող են լինել բազմաշերտ ու ընդգրկուն, ինչպիսին ստեղծագործությունն է: Թեման ուսումնասիրելիս խորհուրդ է տրվում առաջնորդվել ԽԻԿ համակարգով և աշակերտակենտրոն սկզբունքով, ուշադրություն դարձնել խաչվող կամ ընդհանրական հասկացություններին: Եռափուլ համակարգի առանձին փուլերում կիրառել համապատասխան մեթոդներ ու հնարներ, առաջադրանքներ: Դրանք հմտորեն համադրելու և նպատակահարմար կիրառելու դեպքում ուսուցիչը առավելագույն արդյունքի կհասնի:Պարտադիր չէ, որ այս աշխատանքում ընդգրկված բոլոր մեթոդներն ու հնարները կիրառվեն վերջնարդյունքի հասնելու համար: Գրականության ուսուցիչը կարող է դրանցից մի քանիսը հաջողությամբ կիրառել կամ դասը պլանավորելիս համատեղել իր նախընտրած մեթոդի հետ և հասնել ցանկալի արդյունքի:
Հեռավար ուսուցում 2022—2023 ուսումնական տարի, 3-րդ դասարան
Ուղղագրությունը և ուղղախոսությունը 10-րդ դասարանում:
Բարի գալուստ 7-րդ դասարանի ուսումնական նյութերի հեռավար դասընթացին: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանքային ուսումնական տարի:
ՏՀՏ խմբակ
ՏՀՏ խմբակ